Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՆ ԿՐՃԱՏՈՒՄ Է ԱՏՈՄԱՅԻՆ ԶԻՆԱՆՈՑԸ

2010թ. հրապարակված` ազգային անվտանգության ռազմավարության պահանջների համաձայն` Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունն սկսել է երկրի ատոմային սպառազինության կրճատումը: Նվազեցվելու է և´ հրթիռների, և´ ատոմային մարտագլխիկների քանակը` ատոմային զինանոցը առաջիկա 10 տարվա ընթացքում 180 միավորի հասցնելու համար:

ԶԻՆԾԱՌԱՅՈՂԸ` ԼԱՎԱԳՈՒՅՆ ԲԵՌՆԱԿԻՐ

Lockheed Martin ընկերությունը ամերիկացի զինծառայողների մասնակցությամբ սկսել է HULC էկզոկմախքի բիոմեխանիկական փորձարկումները: HULC-ը ստորին վերջույթների հանդերձանք է, որը զինվորներին թույլ կտա ծանր բեռներ տեղափոխել մեծ հեռավորությունների վրա:
Վերջին փորձարկումները ցույց են տվել, որ զինվորը համակարգի միջոցով առանց մեծ ճիգերի կարողանում է 90 կգ քաշով բեռը կրել 20 կմ: Ընթացիկ փորձարկումների նպատակը մարդու օրգանիզմի վրա HULC-ի օգնությամբ և առանց դրա տարվող բեռի ազդեցությունը ուսումնասիրելն է:

ՉԻՆԱՍՏԱՆԸ ՆԱԽԸՆՏՐՈՒՄ Է ՌՈՒՍԱԿԱՆ ՇԱՐԺԻՉՆԵՐԸ

«Ռոսօբորոնէքսպորտ» ընկերությունը և Չինաստանի պաշտպանության նախարարությունը պայմանագիր են ստորագրել 500 միլիոն դոլարի 123 հատ ԱԼ-31ՖՆ շարժիչներ Չինաստանին մատակարարելու մասին:
Այս շարժիչները նախատեսված են չինական J-10 և J-11 (ՍՈՒ-27-ի փոփոխված տարբերակ) կործանիչների համար: Ընդ որում, ասիական այդ երկիրը պարբերաբար ռուսական շարժիչներ է գնում, քանի որ սեփական արտադրանքը հուսալի չէ: Չինաստանը գնում է նաև ռուսական ՌԴ-93 շարժիչներ` FC-1 կործանիչների վրա տեղադրելու համար:

ՉԻՆԱՍՏԱՆԸ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱՆՕԴԱՉՈՒ ԱՊԱՐԱՏԻՆ ՄՐՑԱԿԻՑ Է ՍՏԵՂԾՈՒՄ

Չինաստանում ստեղծում են երկարատև թռիչքի համար նախատեսված անօդաչու ապարատ, որն իր բնութագրերով մոտ է ամերիկյան RQ-4 Global Hawk ապարատին: Չինական նախագիծը կոչվել է Xianlong:
Որոշ տվյալներ է հրապարակել Chengdu Aircraft Corporation ընկերությունը, որն էլ մշակում է նոր տեխնիկան: Դրանց համաձայն` Xianlong-ի երկարությունը 14 մ է, թևերի բացվածքը` 23 մ, թռիչքային զանգվածը` 7,5 հազար կգ: Այն կարող է թռիչքներ իրականացնել մինչև 18,3 հազար մետր բարձրության վրա, իսկ տեղադրված ռադարը հետախուզում կկատարի 480 կմ հեռավորությունից:

Հյուսիսային Ատլանտիկայում հաջողությամբ ավարտվել են «Կոնսուլ» ինքնաբավ ստորջրյա ապարատի պետական փորձարկումները, ապարատը սուզվել է 6270 մետր:
«Կոնսուլ»-ը կառուցվել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պատվերով և նախատեսված է ստորջրյա տեխնիկական, վթարային-փրկարարական աշխատանքների անցկացման, ջրի տակ փարոսների տեղադրման, մինչև 200 կգ քաշով սարքավորումների տեղափոխման համար: Ապարատի իրանը պատրաստված է տիտանի բարձր ամրության համաձուլվածքից:

ՀՈՒՅՍԻ ԵՎ ՈՒԺԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Մասնագիտություններ կան, որոնց արժեքը, նշանակությունը հնարավոր չէ սահմանել, դրանք անգնահատելի են ցանկացած մարդու համար: Այդպիսին է բժշկի մասնագիտությունը, որ կոչված է պահպանելու մեկ այլ մարդու առողջությունը, անհրաժեշտության դեպքում` փրկելու կյանքը: Է՛լ ավելի պատասխանատու է զինվորական բժշկի մասնագիտությունը, քանի որ նա հոգ է տանում զինվորի` հայրենիքի պաշտպանի առողջության մասին: Խաղաղ եւ պատերազմական իրավիճակում նրա պատրաստվածությունից, հոգատար վերաբերմունքից է կախված հիվանդ կամ վիրավոր զինծառայողի շուտափույթ ապաքինումն ու շարք վերադառնալը:

ԹԻԿՈՒՆՔԱՅԻՆՆԵՐԸ

Դժվար է գերագնահատել թիկունքային ծառայության ճիշտ կազմակերպման նշանակությունը զորքերի մարտունակության ապահովման գործում։ Ռազմադաշտում բարոյահոգեբանական բարձր հատկանիշներ ունեցող զինվորը կարող է արհամարհել հոգնածությունը, քաղցն ու ծարավը եւ շարունակել կռվել, կատարել մարտական առաջադրանքը, սակայն նույնը չի կարող անել վառելանյութն սպառած տեխնիկան։ Արցախյան պատերազմի ընթացքում հակառակորդի կորցրած ռազմական ինքնաթիռների թիվը շատ ավելի մեծ կլիներ, եթե վառելանյութի պակասություն չլիներ, եւ զորային ՀՕՊ միջոցներն աշխատեին առանց ընդհատումների։