Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ԱՄԵՐԻԿԱՑԻ ԶԻՆՎՈՐԸ ՊԱՐԳևԱՏՐՎԵԼ Է ԽԻԶԱԽՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման սերժանտ Լերոյ Արթուր Պետրիին կպարգևատրի Պատվո մեդալով: Վերջինս Աֆղանստանում մարտական գործողությունների ժամանակ փրկել է իր ծառայակից ընկերների կյանքը` կորցնելով ձեռքը: 31-ամյա Պետրին կդառնա Վիետնամի պատերազմից հետո կենդանության օրոք ԱՄՆ զինվորական բարձրագույն պարգևի արժանացած երկրորդ մարդը: Առաջինը սերժանտ Սալվատորե Ջյունտան էր 2010թ.:
2008թ. մայիսին պարեկություն կատարելիս Լերոյ Արթուր Պետրին և մեկ այլ զինծառայող թալիբների պատրաստած ծուղակն են ընկել, երկուսն էլ վիրավորվել են:

ՖՐԱՆՍԻԱՆ ԳՈՐԾԱՐԱՆ Է ԿԱՌՈՒՑՈՒՄ` ՔԻՄԻԱԿԱՆ ԶԵՆՔ ՈՉՆՉԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունը Astrium ընկերության հետ պայմանագիր է կնքել քիմիական զենքի ոչնչացման գործարանի կառուցման վերաբերյալ, որը կզբաղվի Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին արտադրված քիմիական ռազմամթերքի ոչնչացմամբ: Գործարանը կսկսի աշխատել 2015թ. և տարեկան 42 տոննա քիմիական զինամթերք կոչնչացնի:

Վենեսուելան ստացել է ռուսական Տ-72Բ1 տանկերի առաջին խմբաքանակը` 35 հատ: Ընդհանուր առմամբ, պետք է մատակարարվի 92 միավոր Տ-72: Տանկերը գնվել են 2009թ. Ռուսաստանի հատկացրած արտահանման վարկի միջոցներով:

ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ՈՒ ՈՒԶԲԵԿՍՏԱՆԸ ԱՎԻԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՉԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԻ

Ռուսաստանի միացյալ ավիաշինական կորպորացիան դադարեցրել է համագործակցությունը Տաշքենդի` Չկալովի անվան ավիացիոն արտադրական միավորման հետ, որն արտադրում էր ԽՍՀՄ, ապա նաև Ռուսաստանի ռազմատրանսպորտային ավիացիայի հիմնական միջոց հանդիսացող ԻԼ-76 ինքնաթիռները: Արտադրությունն աստիճանաբար Ռուսաստան տեղափոխելու որոշում ընդունելուն զուգահեռ այնտեղ կատարվում էր միայն տեխնիկայի վերջնական հավաքում դեռ ԽՍՀՄ տարիներից մնացած կաղապարներով, պահեստամասերի հիմնական մասը տրամադրում էր Ռուսաստանը:

ԿԱՆԱԴԱՆ ՄՏԱԾՈՒՄ Է ՆԱՎԵՐԸ ԼԱԶԵՐԱՅԻՆ ԶԵՆՔԻՑ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Եվրոպական Cassidian ընկերությունը Կանադայի ռազմական հետազոտությունների և նախագծումների կազմակերպության կողմից լազերային զենքի բոլոր տեսակներից նավերի պաշտպանության համակարգի ստեղծման պատվեր է ստացել: LOCATES նոր համակարգի հիմնական խնդիրը կլինի լազերային ուղղորդմամբ հրթիռներից և լազերային թիրախացուցիչներից նավերը պաշտպանելը: Այն նաև կկարողանա գրանցել նմանատիպ հրթիռների արձակումները և զգուշացնել անձնակազմին: Որպես հակազդման միջոց համակարգը նույնպես լազեր կկիրառի այլ միջոցների հետ […]

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է  ՀԱՅ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հունիսի 1-ին ընդունել է Հայ բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են բանակաշինությանը Սփյուռքի աջակցության հարցեր:
Սեյրան Օհանյանը բարձր է գնահատել հայրենիքի պաշտպանության գաղափարի շուրջ Հայրենիք-Սփյուռք համերաշխությունն ու միասնականությունը:
Կարևորելով բանակաշինությանը Սփյուռքի աջակցությունը` Պերճ Սեդրակյանը նշել է, որ այսուհետ ռազմակրթական ծրագրերին աջակցելը լինելու է Հայ բարեգործական ընդհանուր միության ուշադրության կենտրոնում:

ՀԱՊԿ ԵՒ ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԸ ՎԱՂ ԹԵ ՈՒՇ ՍՏԻՊՎԱԾ ԵՆ ԶԵՆՔ ԳՆԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ

Ռուսական սպառազինության ու ռազմական տեխնիկայի արտահանմամբ զբաղվող «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության հատուկ հանձնարարությունների գծով տնօրեն Նիկոլայ Դիմիդյուկի կարծիքով, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) և ԱՊՀ անդամ երկրները վաղ թե ուշ ստիպված են նոր զենք գնել Ռուսաստանից, քանի որ սպառազինությունը նույնպես հնանում է և չի կարող շարունակ արդիականացվել: