Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

Մայիսի 13-ին Մեծ Բրիտանայի Պաշտպանության Նախարարությունը հայտարարել էր, որ հաջողությամբ ավարտվել են AgustaWestland / Boeing WAH-64D Apache AH.1 մարտական ուղղաթիռների փորձարկումները: Փորձարկման ժամանակ Apache ուղղաթիռը օդ է բարձրացել «HMS Ocean» ռազմանավի վրայից և թռիչքի ընթացքում 30 մմ տրամագծով հրանոթով և AGM-114 Hellfire հրթիռներով անվրեպ հարվածել և ոչնչացրել է թիրախները: Փորձարկումների ընթացքում օգատգործվել է մոտ 550 միավոր 30 մմ-անոց ռազմամթերք և 9 Hellfire հրթիռներ: Սա «Hellfire»-ի առաջին փորձարկումն էր ծովի վրա:

Մեծ Բրիտանիայի թագավորական ռազմաօդային ուժերը (ՌՕՈՒ) պլանավորում են ստեղծել Reaper անօդաչու օդանավերի երկրորդ էսկադրիլիան: Էսկադրիլիայի կառավարման կենտրոնը կգտնվի Մեծ Բրիտանիայի Լինքոլնշիըր քաղաքում տեղակայված Ուոդինգտոն ռազմակայանում, որտեղից կվերահսկվի և կկառավարվի Աֆղանստանում Reaper անօդաչու օդանավերի թռիչքը:
Ներկայումս Աֆղանստանում գտնվող ՌՕՈՒ Reaper անօդաչու օդանավերը կառավարվում են ԱՄՆ-ի Նևադա նահանգում գտնվող «Creech» ռազմաօդային կայանից:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը երկարաձգել է հարավաֆրիկյան «Paramount Group» ընկերության հետ կնքած պայմանագիրը զրահափոխադրիչների համատեղ արտադրության վերաբերյալ: Պայմանավորվածության համաձայն` մինչև 2012թ. վերջը Բաքվում կարտադրվեն 30-ական «Marauder» և «Matador» տեսակի զրահամեքենաներ, որոնք օժտված են հակաականային պաշտպանությամբ: Իսկ մինչև այս տարվա վերջը կարտադրվի 2009թ. պայմանագրով նախատեսված 50 զրահափոխադրիչների վերջին խմբաքանակը` 20- մեքենա:

Գերմանական «Die Well» թերթը պնդում է, որ Իրանը Վենեսուելայում` Պարագուանա թերակղզում, կառուցում է հրթիռային գաղտնի ռազմակայան: Իբր, իրանցիները ռազմակայանի համար անհրաժեշտ տասնյակ միլիոնավոր դոլարները բերել են կանխիկ: Իբր, այնտեղ արդեն եղել են իրանական «Khatam al-Anbia» ընկերության ինժեներները և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ՌՕՈՒ հրամանատար Ամիր ալ Հաջիզադեն:

Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի անդամ Մոհամմադ Քարիմ Աբեդին հայտարարել է, որ Իրանը շուտով կստեղծի տեղեկատվական գործակալություն, որն անգլերեն լեզվով զեկույցներ է պատրաստելու ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ:

ՄԵՂԱՎՈՐՆԵՐԸ ՊԱՏԺՎՈՒՄ ԵՆ

2010թ. Ռուսաստանի պետական ռազմական պատվերի շուրջ 30 տոկոսը չի կատարվել: Զինված ուժերը չեն ստացել մեկ կորվետ, 955 «Բորեյ» և 855 «Յասեն» դասի 3 սուզանավ, ՅԱԿ-130 ուսումնական 9 ինքնաթիռներից 6-ը, 151 ՀՄՄ-3-ների կեսը, ծրագրում ներառված 11 արբանյակներից պատրաստվել է միայն 5-ը: ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հանձնարարականի համաձայն` մեղավորները պատժվել են. փոխվարչապետ Սերգեյ Իվանովը հայտնել է, որ պաշտոնից հեռացվել է 5 մարդ, որոնց թվում նաև բարձրաստիճան զինվորականներ, ևս 11 մարդ նկատողություն է ստացել: Հնարավոր է, այդ թիվը հետագայում ավելանա:

ԱՄԵՐԻԿՅԱՆ ՊԱՏՎԵՐ ԵԳԻՊՏԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ՀԱՄԱՐ

Ամերիկյան բանակը Agusta Westland ընկերության հետ 37,8 միլիոն դոլարի պայմանագիր է կնքել AW139 երկու ուղղաթիռների մատակարարման վերաբերյալ: Զինվորականները ուղղաթիռների որոնողափրկարարական տարբերակը հետագայում կհանձնեն Եգիպտոսի ռազմաօդային ուժերին` ԱՄՆ պաշտպանության նախարարության` արտասահմանյան երկրներին ռազմական մատակարարումների ծրագրի շրջանակներում: Agusta Westland-ը նաև պահեստամասեր կմատակարարի և կօժանդակի եգիպտացի օդաչուների պատրաստմանը: