Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

Հարավային Կալիֆոռնիայի ափամերձ տարածքում վթարի է ենթարկվել ԱՄՆ զինված ուժերի Boeing 707 լիցքավորող ինքնաթիռը: Անձնակազմի երեք անդամներն աննշան վնասվածքներ են ստացել:

ԲՌՆԵԼ, ՉՈՉՆՉԱՑՆԵԼ

Գերմանիայի կառավարությունը սահմանափակել է ահաբեկչության մեջ կասկածվող անձանց մասին գաղտնի տեղեկատվության տրամադրումը ԱՄՆ-ին: Որոշման պատճառը 2010թ. ամերիկյան անօդաչու ապարատի կողմից Վազիրիստանում (աֆղանա-պակիստանյան սահման) թալիբների ուսումնական բազային հասցված հարվածն է, որից զոհվել է մի քանի տասնյակ մարդ, այդ թվում Գերմանիայի 20-ամյա մի քաղաքացի: Վերջինս երկար ժամանակ ԳԴՀ հատուկ ծառայությունների հսկողության տակ էր:

ԳԱՂՏՆԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Վաշինգտոն Փոստը» գրել է, որ ԱՄՆ-ը և Թալիբան շարժումը բանակցություններ են անցկացրել Աֆղանստանում իրավիճակի կայունացման շուրջ: Հանդիպում կայացել է առնվազն երեք անգամ, վերջին անգամ Գերմանիայում` մայիսի սկզբներին: ԱՄՆ պետդեպարտամենտի մամլո քարտուղար Մայքլ Ա. Համմերը հրաժարվել է հաստատել բանակցությունների վերաբերյալ տեղեկությունները, սակայն նշել է, որ ԱՄՆ-ը Աֆղանստանում և տարածաշրջանում լայն շփումներ ունի:

«Հաարեց» պարբերականը գրում է, որ այս տարվա փետրվարին Իսրայելի Ազգային անվտանգության խորհրդի ղեկավարի պաշտոնից Ուզի Արադի հեռացման պատճառը նրա կողմից գաղտնի տեղեկատվության արտահոսքն է:

ԿԱՍԿԱԾՎՈՒՄ Է ԼՐՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Ռուսական իշխանությունները երկրից արտաքսել են Իսրայելի դեսպանատան ռազմական կցորդ, ռազմաօդային ուժերի գնդապետ Վադիմ Լեյդերմանին` լրտեսական գործունեության համար: Լեյդերմանին ազատ են արձակել և պաշտոնական մեղադրանքներ չեն առաջադրել, քանի որ նա դիվանագիտական պաշտպանվածություն ունի:

ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՔԵԶ, ԱՐՑԱ՛Խ

Որքան էլ տարօրինակ թվա, մեզ համար մայիսի 9-ը ամենակարեւոր տոնն է, եւ կասեի նույնիսկ, որ Արցախում այն ավելի մեծ շուքով են նշում, քան Անկախության տոնը կամ Ամանորը: Այս տոնական օրերին մենք պատվում ենք Հայրենական մեծ պատերազմի վետերաններին, որոնք միշտ մեզ հետ առաջին շարքում են: Ոչ թե այն պատճառով, որ այսօր շատ քիչ վետերաններ են մնացել, այլ որովհետեւ ներկայիս հաղթանակների հիմքում մեր հայրերի ու պապերի հաղթանակն է: Ինքնին խոսուն փաստ է, որ 4 մարշալ եւ 105 ԽՍՀՄ հերոս ծնունդով Ղարաբաղից են:

Թուրքերն ու ադրբեջանցիները շարունակում են իրենց հայատյաց քաղաքականությունը, յուրացնում են մեր պատմությունը, մշակութային ժառանգությունը, պետականորեն մշակված ծրագրի համաձայն` նենգափոխում եւ աղավաղում: Քարոզչական ոլորտում հակաքայլերի մշակման անհրաժեշտությամբ էր պայմանավորված մայիսի 4-ին մեկնարկած «Պատմություն եւ մշակույթ. ընդդեմ կեղծիքի եւ ոտնձգության» հանրապետական եռօրյա գիտաժողովը: Պաշտպանության նախարարությունում, ԳԱԱ-ում, ԵՊՀ-ում, Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում ներկայացվեցին երիտասարդ եւ ավագ սերնդի գիտնականների զեկույցները, որոնք մերկացնում են թուրք-ադրբեջանական պատմագրության կեղծարարությունը: