Նորություններ
Ապրիլի 29-ին N զորամասում բացվել է հուշարձան՝ նվիրված հայրենիքի պաշտպանության համար նահատակված զինծառայողների հիշատակին։
Ապրիլի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով եղել է հանրապետության հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերում։
ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները, պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանի գլխավորությամբ, ապրիլի 25-ից 27-ը Ժնևում մասնակցել են «Անվտանգության ոլորտի կառավարումը և բարեփոխումը. անվտանգության ոլորտի գործուն վերահսկողության ապահովումը» խորագրով միջոցառմանը, որը կազմակերպել էր Անվտանգության ոլորտի կառավարման Ժնևյան կենտրոնը («DCAF»)։
Ապրիլի 28-ին ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի Ռազմահումանիտար գիտությունների հետազոտությունների կենտրոնը կազմակերպել է գիտաժողով՝ «Արցախյան 44-օրյա պատերազմի հումանիտար հետևանքները» խորագրով:
N զորամասում ապրիլի 28-ին անցկացվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի սեզոնային սպասարկման աշխատանքներ։