Նորություններ
N զորամասում ապրիլի 28-ին անցկացվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի սեզոնային սպասարկման աշխատանքներ։
Հանուն հայրենիքի զոհվածների հիշատակը վառ պահելու և զինծառայողների հայրենասիրական ոգին բարձրացնելու նպատակով N զորամասում տեղի է ունեցել հիշատակի և մեծարման միջոցառում։
Հազարից ավելի փրկված կյանքեր, օջախների չմարած ճրագներ… Բառերով արտահայտելը հեշտ չէ, բայց առավել դժվար է պատկերացնելը, թե վերջին պատերազմի ընթացքում մեր վիրավոր զինծառայողների, կամավորականների և պահեստազորայինների այսքան կյանքեր միայն ամենածանր՝ հարավային ուղղությունում փրկած բժշկական գումարտակի անձնակազմը ինչպիսի՜ հերոսական մարտեր է վարել իր՝ բժշկական ռազմադաշտում:
Երևանի Միսաք Մանուշյանի անվան թիվ 48 հիմնական դպրոցի շրջանավարտ Զորայր Թաթիկյանը այս բանաստեղծական տողերը ձոնել է 44-օրյա պատերազմում Հայրենիքը պաշտպանելիս քաջաբար զոհված իր դասընկերոջը ու իր դպրոցի մյուս շրջանավարտներին, որոնք անմահացան, որ իրենց ընդհատված կյանքով անմահացնեն հայոց հազարամյա պատմությունը, Հայաստան Հայրենիքը, հայ ժողովրդին ու նրա ապագան:
Ապրիլի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով եղել է զինված ուժերի ուսումնական զորամասերից մեկում։