Նորություններ
Ավստրալիայում 110 տարեկան հասակում մահացել է Առաջին համաշխարհային պատերազմի մարտական գործաղությունների հայտնի մասնակիցներից վերջինը` Կլոդ Ստենլի Շուլը: Նա համարվել է նաև երկու համաշխարհային պատերազմներում կռված վետերաններից վերջինը: Վետերանը մահացել է Պերտ քաղաքի ծերանոցում: Նա Ավստրալիայի ամենածեր բնակիչն էր և մոլորակի ամենածեր մարդկանց տասնյակում էր:
Կլոդ Շուլը ծնվել է 1901թ. Մեծ Բրիտանիայում: 1916թ. անցել է ծառայության ռազմական նավատորմում և մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին:
ՌԴ Կասպյան նավատորմը` ռազմածովային ուժերի օպերատիվ միավորումներից մեկը, որի կենտրոնական ռազմակայանը Աստրախանն է, մինչև 2020թ. 16 նոր մարտական նավ կստանա: Այդ մասին հայտարարել է ՌԴ ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատար Վլադիմիր Վիսոցկին: Արդեն այս տարի նավատորմի կազմում կընդգրկվեն «Թաթարստան», «Վոլգոդոնսկ» հրթիռային մոտորանավակները և 3 դեսանտային նավ: Բացի այդ, Կասպիցի ափամերձ շրջանում կձևավորվեն հրթիռային նոր զորամասեր և ավիացիոն խմբեր:
Ամերիկյան Hydroid ընկերությունը Նորվեգիայի ռազմածովային ուժերին է փոխանցել Remus 100 ստորջրյա ավտոնոմ չբնակեցվող երկու ապարատ: Զինվորականները այդ ռոբոտները կօգտագործեն ականներ փնտրելու և վնասազերծելու, ափամերձ տարածքներում և ծովային բազաների մուտքերի մոտ ստորջրյա իրավիճակը վերահսկելու համար: Remus 100-ի կառուցվածքը թույլ է տալիս դրա վրա տեղադրել տարբեր տիպի տեսախցիկներ, սենսորներ և այլ տեխնիկա, ինչի շնորհիվ ապարատը ռազմական նպատակներից բացի հնարավոր է օգտագործել նաև ծովային հատակի ռելիեֆի քարտեզագրման, գիտական հետազոտությունների համար:
ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի և Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի միջև համագործակցությունն ու բարեկամությունը խոր արմատներ ունեն: Վարժարանի սաները բազմիցս այցելել են համալսարան, մասնակցել տարաբնույթ մշակութային, հայրենասիրական ուղղվածությամբ միջոցառումների, հանդիպել մեր մշակույթի անվանի ներկայացուցիչներին, ոգեշնչվել նրանց ելույթներով: Մայիսի 4-ին այդ համագործակցության հերթական դրսևորումն էր, այս անգամ հյուրընկալողի դերում վարժարանն էր:
Ապրիլի 18-23-ը մի շարք միավորումների ու զորամասերի հետ անցկացվել է երկաստիճան հրամանատարաշտաբային զորավարժություն, որն աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային վերջին զարգացումների համայնապատկերի վրա նպատակուղղված էր մեր երկրի պաշտպանունակության եւ զինված ուժերի մարտունակության բարձրացմանը:
Զորավարժության անցկացումը նախատեսված էր տարվա մարտական պատրաստության պլանով: Առավելագույնս հաշվի էին առնվել հակառակորդի կողմից առկա սպառնալիքները եւ նրա բոլոր հավանական գործողությունները։
19-րդ դարում եվրոպական երկրները եւ Ռուսաստանը մի քանի անգամ միջամտեցին եւ փրկեցին ոչնչացման եզրին կանգնած ժողովուրդներին։ Օրինակ՝ Ռուսաստանի միջամտության շնորհիվ ստեղծվեց անկախ հունական պետությունը, Ռուսաստանի ջանքերով հիմք դրվեց անկախ բուլղարական պետությանը։ Ֆրանսիան 1860-ին կանգնեցրեց քրիստոնյա ազգաբնակչության կոտորածը ժամանակակից Սիրիայի եւ Լիբանանի տարածքում։ Եվրոպական երկրների եւ Ռուսաստանի ճնշմամբ կանգնեցվեցին Աբդուլ Համիդի կազմակերպած հայերի զանգվածային կոտորածները, որոնք դիտարկվում են ցեղասպանության առաջին փուլ։ Ես այդ շրջանի դեպքերը բնութագրում եմ որպես անավարտ ցեղասպանություն։
Ապրիլի 26-ին ազգային բանակի ուսումնական զորամասերում սկսվեցին ավարտական քննությունները։ Պաշտպանության նախարարության եւ ԶՈՒ ԳՇ-ի կազմավորած հանձնաժողովները շուրջ մեկ շաբաթ կստուգեն կուրսանտների գիտելիքները, որից հետո կկատարվի տեղաբաշխում, եւ երիտասարդ մասնագետները ծառայությունը կշարունակեն մարտական զորամասերում։ Կուրսանտների ստացած գնահատականները կկարեւորվեն ինչպես նրանց տեղաբաշխման, այնպես էլ զորամասերի գործունեության գնահատման ժամանակ։