Նորություններ
WikiLeaks.org ինտերնետային կայքը հրապարակել է ավելի քան 90,000 փաստաթղթեր, որոնք ներառում են մանրամասն հաշվետվություններ Աֆղանստանում ընթացող ռազմական գործողությունների, ինչպես նաև Պակիստանի և Թալիբան խմբավորման կապերի մասին:
-WikiLeaks-ի հետ կապված իրադարձությունից մենք պետք է կարևոր դաս քաղենք, թե ինչպես տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը կարող է սպառնալ ազգային անվտանգությանը: Կարծում եմ, որ բավականին անելիքներ ունենք կառավարությունում:
ԱՄՆ-ի և Աֆղանստանի զինված ուժերի համագործակցությունը Աֆղանստան-Պակիստան սահմանի վրա երբեք չի եղել այնքան օպերատիվ, որքան ներկայումս է: Սահմանին ամեն շաբաթ իրականացվում են հեռուստակոնֆերանսներ, որոնց շնորհիվ ԱՄՆ-ի զորքերը մարտավարական նշանակության տեղեկատվություն են ստանում, նույնիսկ ընթացող թեժ մարտերի ժամանակ:
– Պակիստանի զինված ուժերը գիտակցում են Հաքքանի խմբավորման սպառնալիքը, սակայն իրենց ուշադրությունը բեւեռացած է թալիբների վրա, որոնք սպառնում են Իսլամաբադում գտնվող կառավարությանը:
Ապրիլի 16-ին Իրանի պետական լրատվական «ԻՐՆԱ» գործակալությունը հաղորդել է, որ Միացյալ Նահանգները և Իսրայելն են ստեղծել «Stuxnet» համակարգչային վիրուսը, որպեսզի խոչընդոտեն Իրանի միջուկային ծրագրին:
-Հետազոտությունները և ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ «Stuxnet»-ի ստեղծման ակունքում են ամերիկյան և սիոնիստական ռեժիմները ,- հայտարարել է Իրանի քաղաքացիական պաշտպանության հրամանատար Ղոլամ Ռեզա Ջալալին:
Ջալալին առաջին իրանցի պաշտոնյան էր, ով Թեհրանի երկու ոխերիմ թշնամիներին մեղադրեց «Stuxnet»-ի ստեղծման համար:
Վերջերս բրիտանական սուզանավերից մեկի հերթապահող նավաստին կրակ էր բացել ատրճանակից, ինչի հետեւանքով մի սպա մահացել էր, իսկ մեկ այլ նավաստի` վիրավորվել: Այժմ էլ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության աշխատակիցների թույլ տված տեխնիկական սխալի պատճառով ատոմային սուզանավերի վերաբերյալ գաղտնի տեղեկատվությունը հայտնվել է ինտերնետում: 2009թ. ոլորտի վերաբերյալ կազմված հաշվետվությունը վերջերս հրապարակվել է բրիտանական խորհրդարանի կայքում, ընդ որում՝ գաղտնի տեղեկություններ պարունակող հատվածները պարզապես «ներկվել» են սպիտակ։ Այդ էջերը սևացվելու դեպքում համակարգչով աշխատելու տարրական հմտություններ ունեցող ցանկացած անձ կարող էր վերականգնել և կարդալ գաղտնի տվյալները: Գաղտնի է եղել հաշվետվության զգալի մասը:
Աֆղանստանում ծառայող ամերիկյան ծովային հետևակայինները մոտ ժամանակներս պինդ գործվածքի նոր վարտիքներ կստանան: Դրանք պետք է պաշտպանեն զինվորի աճուկային մասը ինքնաշեն պայթուցիկ սարքերի պայթյուններից: Նոր ներքնաշորը բեկորներից չի պաշտպանում, սակայն ամրության շնորհիվ թույլ չի տալիս, որ ավազն ու պայթուցիկի մանր մասնիկները թափանցեն վերքի մեջ, կանխում է ազդրային հատվածում զարկերակային ծանր վնասվածքները: Վարտիքի կտորը նաև հակամանրէային հատկություն ունի: Նշենք, որ նմանատիպ վարտիքներ արդեն մատակարարվում են բրիտանական զինծառայողներին:
Սանկտ Պետերբուրգի ափերի մոտ ջրարկվել է «Հսկող» դասի երրորդ կորվետը: Նոր նավը Ռուսաստանի ռազմածովային ուժերին կհանձնվի 2012թ. և կտեղակայվի բալթյան նավատորմում: Նախատեսվում է, որ նույն դասի երկրորդ նավը, որ ջրարկվել է 2010թ. մարտին, շարք կմտնի այս տարվա կեսերին: Այս դասի առաջին նավը սպառազինության է վերցվել 2008թ.: Նախկինում այս դասի ռազմական նավեր չեն առանձնացվել: Դրանք կառուցվում են անտեսանելիության տեխնոլոգիայի կիրառմամբ և նախատեսված են ծովին մոտ տարածքում ռազմական գործողություններ վարելու, ստորջրյա և վերջրյա նավերի դեմ պայքարի և դեսանտին հրետանային օժանդակություն ցուցաբերելու համար:
ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության գործակալությունը հրթիռային հարձակման մասին նախազգուշացման STSS արբանյակային համակարգի փորձարկումներ է անցկացրել: 2009թ. ուղեծրում գտնվող STSS-ի երկու արբանյակներ կարողացել են հայտնաբերել պայմանական հակառակորդի կողմից արձակված միջին հեռահարության բալիստիկ հրթիռը, ուղեկցել մինչև Aegis հակահրթիռային համակարգի համար հասանելի տիրույթ և «ոչնչացնել»:
STSS-ը կդառնա ամերիկյան հակահրթիռային պաշտպանության հեռանկարային համակարգի բաղադրիչներից մեկը: