Նորություններ
Ս.թ. ապրիլի 12-ից 15-ը Լոռու և Տավուշի մարզերի զորամասերում տեղի կունենա մարտական պատրաստության գործընթացի վերահսկում և հրամանատարներին մեթոդական և գործնական օգնության ցուցաբերում: Միջոցառման նպատակն է. մարտական պատրաստության պլանավորման, հաշվառման, անհրաժեշտ փաստաթղթերի մշակման, հավաքների և պարապմունքների անցկացման ոլորտներում թերությունների վերացումը:
Արմավիրի ուսումնական զորամասում շարունակվում է սերժանտների և կրտսեր մասնագետների պատրաստումը: Ս.թ. ապրիլի 26-ից 30-ը զորամասում ՀՀ նախագահի ռազմական տեսչության հետ համատեղ կանցկացվի ավարտական քննությունների հանձնում։
Քննությունների ընթացքում կստուգվեն կուրսանտների գիտելիքները, ունակությունները և հմտությունները:
Ապրիլ ամսվա ընթացքում պայմանագրային հիմունքներով պատրաստվող ջոկի հրամանատարների և հրաձիգ-դասակի հրամանատարի տեղակալների հետ անցկացվում են դասակների ներդաշնակման պարապմունքներ: Ապրիլի 4-ից 8-ը կանցկացվեն դաշտային պարապմունքներ մարտական պատրաստության հիմնական առարկաներից:
ՀՀ ԶՈՒ ՄՊՎ մարզական միջոցառումների պլանի համաձայն՝ 2011թ. փետրվարի 1-ից ապրիլի 29-ը երեք փուլով անցկացվում են ՀՀ զինված ուժերի բազկամարտի և կշռաքարերի բարձրացման առաջնություններ: Առաջին փուլը` ներզորամասային, անցկացվում է զորամասերի ներսում, որի արդյունքում կազմավորվում է զորամասի հավաքական թիմը: Երկրորդ փուլը անցկացվեց զորամիավորման, միավորման կամ կայազորի առաջնության տեսքով և հաղթողները ընդգրկվեցին հավաքական թիմերում: 3-րդ փուլը տեղի կունենա ս.թ. ապրիլի 18-ից 21-ը ԲԿՄԱ-ի բազայի վրա:
ՀՀ ԶՈՒ ՄՊՎ մարզական միջոցառումների պլանի համաձայն՝ 2011թ. մարտի 1-ից ապրիլի 16-ը, երեք փուլով, անցկացվում է 5-10 կմ երթարշավից լավագույն վաշտ մրցույթը: Հրաձգային և մոտոհրաձգային ստորաբաժանումների միջև մրցույթը անցկացվում է 5 կմ երթարշավից, իսկ հետախուզական ստորաբաժանումների միջև` 10 կմ երթարշավից: Արդեն ավարտվել է 2-րդ փուլը և որոշվել են զորամիավորումների ու միավորումների հաղթող թիմերը, որոնք միմյանց միջև կմրցեն 3-րդ փուլում:
Պաշտպանության նախարարության կենտրոնական հոսպիտալում մարտի 29-ին տեղի ունեցավ կոնֆերանս, որի ընթացքում ամփոփվեցին զինված ուժերի բուժսպասարկման ոլորտում 2010թ. արդյունքները, եւ նախանշվեցին 2011թ. անելիքները:
Կոնֆերանսին ներկա էին պաշտպանության նախարարի խորհրդական Բ. Հարությունյանը, բուժծառայության բարձրաստիճան սպաներ, զորամասերի բուժծառայության պետեր:
Ոլորտի 2010թ. արդյունքները համեմատվեցին նախորդ տարիների արդյունքների հետ:
Մեկ ամսից էլ քիչ ժամանակ է մնացել ուսումնական զորամասերի ավարտական քննություններին։ Քննաշրջանն առանձնահատուկ է լինելու մարշալ Հովհաննես Բաղրամյանի անվան զորամասի համար, որովհետեւ այս անգամ ավարտական քննություններն ընդունելու է գլխավոր ռազմական տեսչությունը։ Ինքնին պարզ է, որ տեսչության մասնագետները չեն բավարարվելու միայն զորամասի փոփոխական անձնակազմի՝ կուրսանտների, գիտելիքների ու հմտությունների մակարդակը որոշելով, այլ ստուգելու են նաեւ սովորեցնողների՝ սպաների եւ սերժանտական կազմի իմացությունները։ Իսկ բաղրամյանցիները, որ հատկապես վերջին տարիներին հաջողությամբ են կատարում իրենց առաջադրանքները եւ մարտական զորամասերն ապահովում են որակյալ մասնագետներով, շարունակում են հետեւողականորեն իրականացնել կիսամյակային ծրագիրը։