Նորություններ
Համաձայն ՀՀ ՊՆ օպերատիվ տվյալների` ս.թ մարտի 15-16-ը ընկած ժամանակահատվածում, Հայաստան-Ադրբեջան սահմանահատվածում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 12 անգամ, որի արդյունքում արձանագրվել է ավելի քան 200 կրակոց:
Ադրբեջանական բանակի ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են Բերքաբեր, Կոթի, Վազաշեն, Այգեձոր, Պառավաքար, Կայանավան, Չինարի, Սևակավան, Երասխ և Խնձորուտ բնակավայրերի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Հակառակորդը կրակոցներ է արձակել նաև մանկապարտեզների, դպրոցների ու երթևեկող ավտոմեքենաների ուղղությամբ:
Ռազմական գործողությունների վերսկսման վտանգը նկատի ունենալով` ՀՀ զինված ուժերը պարտավոր են պահպանել բարձր աստիճանի մարտունակություն եւ ունակ լինել մշտապես գտնվելու բարձր մարտական պատրաստականության վիճակում: Ուստի սա է ԶՈՒ-ում իրականացվող բարեփոխումների գերակա նպատակը, որին կարելի է հասնել մարտական պատրաստության որակը բարձրացնելու եւ արդյունավետությունը մեծացնելու միջոցով:
Մարտական պատրաստության որակը կարելի է բարձրացնել պայմանագրային ծառայության եւ պայմանագրային սերժանտական ինստիտուտի ներդրման ճանապարհով: Ստորեւ կքննարկենք դրանց առանձնահատկությունները՝ օտարերկրյա ԶՈՒ փորձի հիման վրա:
Հետխորհրդային ռուսական ԶՈՒ ներքին ծառայության անտանելի վիճակը, որի նախադրյալները ստեղծվել էին դեռեւս խորհրդային ժամանակներում, հասարակական գիտակցության մեջ ձեւավորել էր այն համոզումը, որ «մասնագիտական /արհեստավարժ/ բանակը» նախապատվելի է զորահավաքի ճանապարհով համալրվող բանակից:
Գեներալ-մայոր Լեւոն Երանոսյանի հրամանատարությամբ գործող զորամիավորումը 2010թ. ընթացքում հաջողությամբ կատարեց առաջադրված բոլոր խնդիրները եւ ազգային բանակում ճանաչվեց լավագույնը։ Իսկ նույն զորամիավորման զորամասերից մեկը, գնդապետ Վ. Գրիգորյանի հրամանատարությամբ, լավագույնը ճանաչվեց եւ պատվո դրոշով պարգեւատրվեց հանրապետության պետական սահմանի պահպանության գործում ցույց տված բարձր արդյունքների համար։
Կասկածից վեր է, որ ստեղծված իրավիճակում սահմանի հուսալի պահպանությունն ամենակարեւոր առաջադրանքն է, միեւնույն ժամանակ հարկավոր է համոզվել, որ զորամասը կարող է առաջադրանքները կատարել նաեւ ակտիվ պաշտպանության կազմակերպման ժամանակ։ Գաղտնիք չէ, որ գիտելիքների, կարողությունների ստուգման, ճշտման, ինչպես նաեւ ունակությունների զարգացման ու կատարելագործման լավագույն միջոցը մարտավարական զորավարժությունն է։
Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 16-ին հանդիպել է տարածաշրջանային այցով Երևան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեի (ԱՄՆ), Իգոր Պոպովի (Ռուսաստան) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ:
Ադրբեջանին անհանգստացրել է այն փաստով, որ մայիսի 9-ին Ստեփանակերտի նորակառույց օդանավակայանը կընդունի «Էյր Արցախ» ավիաընկերության առաջին չվերթով ժամանած ուղևորներին: Հիշեցնենք, որ ԼՂՀ անկախության հռչակումից հետո առաջին անգամ արցախահայերը հնարավորություն կունենան օդային ճանապարհով հաղորդակցվելու արտաքին աշխարհի հետ: Ավիափոխադրումներով զբաղվող «Էյր Արցախ» ընկերությունը սկզբնական շրջանում թռիչքներ կիրականացնի օրումեջ: Օդանավակայանի թողունակությունն է ժամում 100 ուղևոր:
Ի կատարումն մարտի 5-ին Սոչիում ՌԴ նախագահի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ ձեռքբերված պայմանավորվածության` հայկական կողմը մարտի 17-ին, ժամը 14:00-ին, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի երևանյան գրասենյակի աջակցությամբ ադրբեջանական կողմի ներկայացուցիչներին կհանձնվի ԼՂՀ տարածքում ձերբակալված Ադրբեջանի Հանրապետության սահմանախախտ քաղաքացի:
Ի կատարումն մարտի 5-ին Սոչիում Ռուսաստանի Դաշնության նախագահի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների պայմանավորվածության` մարտի 14-ին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի երևանյան գրասենյակի ղեկավարին է փոխանցվել հայկական կողմի պատրաստակամությունը` ԿԽՄԿ աջակցությամբ ադրբեջանական կողմին հանձնելու հայկական կողմում գտնվող ադրբեջանցի ռազմագերիներին: