Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՓՈԽԱԴԱՐՁ «ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐ»՝ ՀՐԹԻՌՆԵՐԻ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐՈՎ

Պակիստանում ատոմային մարտագլխիկ կրելու ունակ Hatf-ΙΙ բալիստիկ հրթիռի հերթական փորձարկում է անցկացվել: Հրթիռը կարճ հեռահարության է, կարող է թիրախ խոցել մինչև 180 կմ շառավղով: Նմանատիպ փորձարկումներով հարևանին պատասխանել է Հնդկաստանը, որը Պակիստանի հետ չլուծված տարածքային խնդիրներ ունի: Dhanush և Prithvi բալիստիկ հրթիռները 350 և 295 կմ խոցման շառավղով նույնպես կարող են ատոմային մարտագլխիկ կրել: Հայտարարվել է, որ բոլոր հրթիռների փորձարկումները հաջող են անցել:

Ինդոնեզիան ցանկանում է Մեծ Բրիտանիայից 24 Eurofighter Typhoon կործանիչ գնել: Նշենք, որ Մեծ Բրիտանիայի նախորդ կառավարությունը 1999 թ. արգելք էր դրել Ինդոնեզիա ռազմական նշանակության ապրանքների մատակարարման վրա այն բանից հետո, երբ տեղեկություններ են ստացվել այդ երկրում բրիտանական արտադրության ինքնաթիռների միջոցով խաղաղ բնակչությանը ռմբակոծելու մասին: Մինչ այդ ինդոնեզական զինված ուժեր մատակարարվող սպառազինության շուրջ կեսը բրիտանական ծագում է ունեցել:

Փետրվարի 28-ից մարտի 5-ը Տավուշի մարզի զորամասի հետ անցկացվեց ցուցադրական մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժություն` «Գնդի բերումը մարտական պատրաստականության բարձր աստիճանների: Անցումը պաշտպանության հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում: Պաշտպանական մարտի վարումը» թեմայով: Այն անցավ 4 փուլով:

Միգ-29

Հնդկաստանը գլխավորել է 2006-2010 թթ. զենքի գնորդ երկրների համաշխարհային ցուցակը: Այդ մասին, Ֆրանս-Պրեսս գործակալության հաղորդմամբ, նշված է խաղաղության խնդիրների հետազոտության Ստոկհոլմի միջազգային իստիտուտի զեկույցում: Կազմակերպության տվյալներով, Հնդկաստանին բաժին է ընկնում սպառազինության ներկրման շուկայի 9 տոկոսը: Ընդհանուր առմամբ, անցած տարիների համեմատ երկիրն արդեն ավելացրել է իր ռազմական գնումները 21 տոկոսով: Հնդկաստանի համար սպառազինության գլխավոր մատակարար է եղել Ռուսաստանը` ապահովելով ներկրման 82 տոկոսը:

ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության վարչության մարզական միջոցառումների պլանի համաձայն՝ 2011թ. մարտի 1-ից ապրիլի 16-ը, երեք փուլով, անցկացվում է 5-10 կմ երթարշավից «լավագույն վաշտ» մրցույթը: Հրաձգային և մոտոհրաձգային ստորաբաժանումների միջև մրցույթը անցկացվում է 5 կմ երթարշավից, իսկ հետախուզական ստորաբաժանումների միջև` 10 կմ երթարշավից: Այս մրցումները զինված ուժերում անցկացվում են 2006թ.-ից:
Մրցույթի նպատակը զորամասերում ֆիզիկական պատրաստության դերի ու նշանակության բարձրացումն է և զինծառայողների ռազմակիրառական հմտությունների զարգացումը:

Բազկամարտ

ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության վարչության մարզական միջոցառումների պլանի համաձայն՝ 2011թ. փետրվարի 1-ից ապրիլի 29-ը երեք փուլով անցկացվում են ՀՀ զինված ուժերի բազկամարտի և կշռաքարերի բարձրացման առաջնություններ: Առաջին փուլը` ներզորամասային, անցկացվում է զորամասերի ներսում, որի արդյունքում կազմավորվում է զորամասի հավաքական թիմը: Երկրորդ փուլը` ներկորպուսային (փնջային), անցկացվում է զորամիավորման, միավորման կամ կայազորի առաջնության տեսքով: Այս փուլում կազմավորվում են զորամիավորման, միավորման կամ կայազորի հավաքական թիմերը և ներկայանում եզրափակիչ փուլ, որը նախատեսված է անցկացնել բանակի կենտրոնական մարզական ակումբի բազայում:

Ադրբեջանական պաշտոնական քարոզչությունը շարունակում է թեժացնել իրավիճակը` սահմանային Օրթա Քարվենդ գյուղում ադրբեջանցի երեխայի մահվան հետ կապված` ինտենսիվ կերպով կեղծ մեղադրանքներ շրջանառելով ղարաբաղյան կողմի հասցեին: Այս մասին ասված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարությունների` «Արմենպրես»-ին տրամադրած համատեղ մեկնաբանության մեջ: