Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ԱԶԱՏՎԵՑԻՆ ՄԻԱԿ ՎԿԱՅԻՑ

Թովուզի շրջանում ավտոճանապարհային դժբախտ պատահարի հետեւանքով ստացած ծանր վնասվածքներից փետրվարի 25-ին տեղում մահացել է ադրբեջանական բանակի` Մռավում տեղակայված զորամասերից մեկի զինծառայող Ռամին Ջաբրայիլովը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ենի Մուսավաթ»-ը պարզել է, որ Ռ. Ջաբրայիլովը, որին հարցաքննության էին տանում Ղազախի ռազմական դատախազություն, փետրվարի 20-ին Մռավ լեռան ստորոտում Գյոգյոլի շրջանում տեղակայված զորամասերից մեկում 7 զինվորների սպանվելու միջադեպի […]

ԱՄՆ նավատորմի հրամանատարությունը օրերս հայտարարել է, որ Վաշինգթոնը ծրագրում է ավելացնել իր ռազմական ներկայությունն Ասիայում` ի հակակշիռ Չինաստանի հզորության աճի:

KA-52

2011-2020թթ. Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ծրագրում է ձեռք բերել 100 ռազմանավ, ավելի քան 600 օդանավ և 1000 ուղղաթիռ, ինչպես նաև «Ս-500» հակահրթիռային 10 նոր համալիրներ, որոնք փոխարինելու են «Ս-400»-ներին, որոնցով այսօր համալրվում է ռուսական բանակը:
Իսկ այս տարի Ռուսաստանը ծրագրում է ձեռք բերել 100 ուղղաթիռ, այդ թվում՝ «Մի-26» տրանսպորտային, «Մի-28» «Գիշերային որսորդ» և «Կա-52» «Ալիգատոր» ուղղաթիռները:

ՈՐՏԵՂԻ՞Ց ՃԱՐԵԼ 1.62 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը տենդագին փորձում է մինչև ընթացիկ ֆինանսական տարվա ավարտը (մարտի 31-ը) խնայել 1 մլրդ բրիտանական ֆունտ (1.62 մլրդ դոլար): Քննարկվում է, մասնավորապես, ԶՈՒ թվաքանակը 20000-ով կրճատելու տարբերակը: Ամենահավանականը, սակայն, անգլիական շուրջ 100 «Տոռնադո» գրոհային ինքնաթիռների շահագործումից հանելն է երեք տարվա ընթացքում: Մասնավորապես, Աֆղանստանից դուրս կբերվի այդպիսի 8 ինքնաթիռ: Դրա փոխարեն պաշտպանության նախարարությունը փորձելու է արագացնել օդուժի համալրումը «Eurofighter Typhoon»-ներով:

ՌՈՒՍԱՑ ԼԵԶՎԻ ԼՍԱՐԱՆ ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

ՀՀ պաշտպանության նախարարության օտար լեզուների կենտրոնում փետրվարի 25-ին բացվել է ռուսաց լեզվի լսարան: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն:
ՀՀ պաշտպանության նախարարն իր ելույթում նշել է, որ ռուսաց լեզվի նորաբաց լսարանը ՀՀ զինված ուժերի սպաներին հնարավորություն կտա Ռուսաստանի Դաշնության ռազմաուսումնական հաստատություններ մեկնելուց առաջ կատարելագործել ռուսաց լեզվի իմացությունը:

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԿԱՅՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

ՀՀ պաշտպանության նախարարությունում փետրվարի 25-ին տեղի է ունեցել նախարարության նոր կայքի շնորհանդեսը:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր ելույթում նշել է, որ նոր կայքը հնարավորություն կտա առավել արդյունավետ իրականացնել հանրային իրազեկման գործառույթը:
Ներկայացրելով նոր կայքը` ՊՆ աշխատակից Հայկ Հարությունյանը նշել է, որ այն անընդհատ համալրվելու է և առաջիկայում ներառելու է նաև վիճակագրական տեղեկություններ:

ՌԴ պաշտպանության նախարարությունը մտադիր է 2011թ. հարյուրից ավելի նոր ուղղաթիռներ գնել այդ թվում տրանսպորտային ՄԻ-26, մարտական ՄԻ-28 և ԿԱ-52: Այդ մասին ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ հայտարարել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Վլադիմիր Պոպովկինը: Մինչև 2020թ. նախատեսվում է գնել ավելի քան 600 ինքնաթիռ և 1000 ուղղաթիռ: