Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ԹՈՒՐՔԻԱՆ 600 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐԻ ՏԵԽՆԻԿԱ Է ՎԱՃԱՌԵԼ ՄԱԼԱՅԶԻԱՅԻՆ

Թուրքիան խոշորածավալ` 600 միլիոն դոլարի ռազմական գործարք է կնքել Մալայզիայի հետ «Pars» զրահամեքենաների մատակարարման վերաբերյալ: Համաձայնությունը ձեռք է բերվել Մալայզիայի վարչապետի` Թուրքիա կատարած այցի ընթացքում, երբ վերջինս հայտարարել է երկու երկրների հարաբերությունները ստրատեգիական մակարդակի հասցնելու որոշման մասին: Մալայզիան կդառնա թուրքական զրահամեքենաների արտասահմանյան առաջին ներկրողը: Պայմանագիրը ստորագրել են թուրքական FNSS և մալայզիական DEFTECH ընկերությունները:

Հնդկաստանի պաշտպանական հետազոտությունների և նախագծումների կազմակերպությունը (DRDO) հայտարարել է, որ ավարտել է Arjun MK ΙΙ հիմնական տանկի կատարելագործված տեսակի ստեղծումը: Նոր մոդելը 90 տոկոսով կհավաքվի տեղական արտադրության դետալներից, այն դեպքում, որ նախորդ մոդելի դետալների ընդամենը 58 տոկոսն էր հավաքված տեղում:

ՌԻԱ-Նովոստի գործակալությունը տեղեկացնում է, որ Արաբական Միացյալ Էմիրությունների պաշտպանության նախարարությունը և ռուսական «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերությունը պայմանագիր են ստորագրել 135 ՀՄՄ-3-ի արդիականացման շուրջ: Գործարքը կարժենա մոտ 73,8 միլիոն դոլար: Ներկայումս արաբական երկրի բանակում կա 1992-2000թթ. գնված ռուսական արտադրության 600-ից ավելի ՀՄՄ-3: Ամենայն հավանականությամբ դրանք կձևափոխվեն ՀՄՄ-3Մ տեսակի պահանջներին համապատասխան:

ԲՈԻՆԳԸ ՀԱՂԹԵԼ Է

Ամերիկյան «Բոինգ» ավիաշինական կոնցեռնը հաղթող է ճանաչվել ԱՄՆ ռազմաօդային ուժերի համար նոր սերնդի լիցքավորող ինքնաթիռների մատակարարման նպատակով հայտարարված մրցույթում: Մրցույթին մասնակցում էր նաև եվրոպական ԵԱԴՍ ընկերությունը: «Բոինգը» պայմանագիրը կնքելուց հետո կստանա 3,5 միլիարդ դոլար՝ մինչև 2017թ. 18 ինքնաթիռ նախագծելու և արտադրելու համար: Մրցույթը հայտարարվել էր 2009թ.։

ՌԴ պաշտպանության փոխնախարար Վ. Պոպովկինը հայտնել է, որ Ռուսաստանը մինչեւ 2020թ. կգնի 600 մարտական ինքնաթիռ, 100 նավ եւ 1000 մարտական ուղղաթիռ։

ԱԺ պատգամավոր Մկրտիչ Մինասյանը, ով մասնակցել է փետրվարի 14-17-ը Խորվաթիայում տեղի ունեցած Ուղղափառների միասնության միջազգային հիմնադրամի 17-րդ համաժողովին, ելույթով անդրադարձել է Նախիջեւանում ոչնչացված 5000 խաչքարերին եւ քրիստոնեական արժեքներին ու Թուրքիայի տարածքում անհետացած հուշարձաններին։

ԱՄՆ Կոնգրեսում փետրվարի 28-ին միջոցառում կանցկացվի՝ նվիրված Սումգայիթում եւ Բաքվում տեղի ունեցած ջարդերի զոհերի հիշատակին։
Միջոցառումը կազմակերպել է Հայաստանի աջակցության խումբը՝ Վաշինգտոնում Հայաստանի դեսպանատան, Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի եւ Ամերիկայի Հայկական համագումարի հետ համատեղ։
Միջոցառումը տեղի կունենա ԱՄՆ Կոնգրեսի «Cannon House»-ում։