Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՆԱՏՕ-ի ավիացիոն ուժերը ռմբակոծել են Աֆղանստանի խաղաղ բնակիչների՝ երեք մեծահասակի ու երկու անչափահասի, որոնք դուրս էին եկել որսի՝ հրացաններով կրակելով բադերի վրա։ ՆԱՏՕ-ի օդաչուները նրանց գրոհայինների տեղ են դրել եւ որոշել են վնասազերծել։ Ավիահարվածի հետեւանքով երկու մեծահասակ եւ մեկ անչափահաս է սպանվել։

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ԵՐԿԿՈՂՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԼԱՆԸ

Փետրվարի 22-ից 24-ը աշխատանքային այցով Երևան էին այցելել Լեհաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարության վերափոխումների վարչության պետի և Պաշտպանության ազգային ակադեմիայի հրամանատարի գլխավորած պատվիրակությունները:
Այցի ընթացքում պատվիրակությունները հանդիպումներ են ունեցել պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության, կադրերի և ռազմական կրթության և գլխավոր շտաբի ռազմավարական պլանավորման վարչությունների ներկայացուցիչների հետ, այցելել են ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ:

ՊԱՏԵՐԱԶՄԻ, ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ և ՄԱՐԴԿԱՆՑ ՀԵՐՈՍԱԿԱՆ ՄԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Երեւանի պետական բժշկական համալսարանի դահլիճում փետրվարի քսաներեքին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ռեկտոր Գոհար Քյալյանը, դասախոսներ, զինվորականներ, ուսանողներ հավաքվել էին դիտելու Վարդան Հովհաննիսյանի «Մարդկային պատմություն՝ պատերազմի եւ խաղաղության օրերից» ֆիլմը:
Նախքան ֆիլմի դիտումը նախարարը նշեց` ոչ միայն Բժշկական համալսարանում, այլեւ հանրապետության մյուս ուսումնական հաստատություններում այս օրերին զինված ուժերի ղեկավար կազմը հանդիպումներ է ունենում. «Հայկական բանակի տասնիններորդ տարեդարձի հանդիսավոր նշման շրջանակներում ներկայացնում ենք բանակի անցած ճանապարհը, այն բարեփոխումները, որ իրականացվում են երկրի անվտանգությունը ավելի լիարժեք դարձնելու համար»:

«Նույնիսկ իր ողջ ռազմական ունակությունն ու ներուժը ներդնելու դեպքում Ադրբեջանը դժվար թե բավականաչափ ուժ ունենա հաղթելու Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերին եւ հայկական բանակին։ Այդ տարածաշրջանի դիրքն ամեն ինչով նպաստավոր է հենց հայկական կողմի համար»,- հատվածը մեջբերված է Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Էն Դերսի զեկույցից, որը սկանդալային հայտնի «Wikileaks» կայքի վերջին հրապարակումներից է։

Կալիֆորնիայի համալսարանի Լոս Անջելեսի մասնաճյուղում (UCLA) հայտնի գիտնական, պրոֆեսոր Սիոբան Նեշ-Մարշալը օրերս հատուկ դասախոսություն է կարդացել «Ստերը, նամակները եւ ցեղասպանությունը» խորագրով։
Դասախոսության ընթացքում Ս. Նեշ-Մարշալը նշել է, որ թուրքական հանրապետության կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը եւս ներկայացնում է ցեղասպանական գործողություն։

Հունգարահայ համայնքը փետրվարի 19-ին հարգանքի տուրքն է մատուցել Բուդապեշտում կացնահարված հայ սպա Գուրգեն Մարգարյանի հիշատակին։ Հիշեցնենք, որ 2004թ. փետրվարի 19-ին ՆԱՏՕ-ի կողմից «Գործընկերություն՝ հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում Բուդապեշտում կազմակերպված անգլերենի դասընթացի մասնակից ՀՀ զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարել էր նույն դասընթացի ադրբեջանցի մասնակից Ռամիլ Սաֆարովը։

Գերմանիայում Հայաստանի դեսպանությունում կազմակերպվել է պաշտոնական ընդունելություն 2010թ. ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով «Մարշալ Բաղրամյան» մեդալով պարգեւատրված ԳԴՀ ՌՕՈՒ «Ֆրիզլենդ» գնդի զինծառայողներին համապատասխան պարգեւները հանձնելու կապակցությամբ։