Նորություններ
Արաբական Միացյալ Էմիրություններում անցկացվող IDEX-2011 սպառազինության ցուցահանդեսում ֆրանսիական MBDA ընկերությունը ներկայացրել է նոր զենիթային համակարգ, որը համատեղում է կարճ հեռահարության Mistral և միջին հեռահարության VL Mica զենիթահրթիռային կայանների հնարավորությունները, համալրված է նաև հրամանատարական կետով: Երկաստիճան ՀՕՊ համակարգը պոտենցիալ գնորդներին կհանձնվի 2014թ.: Այն կկարողանա թիրախներ հայտնաբերել մինչև 80 կմ շառավղով դրանք խոցել 5,3-60 կիլոմետրից:
Defense news-ի հաղորդման համաձայն՝ փետրվարի 20-24-ը անցկացվող IDEX-2011 սպառազինության ցուցահանդեսի ընթացքում Արաբական Միացյալ Էմիրությունները 1,8 միլիարդ դոլարի պայմանագիր է կնքել: Երկիրը աշխարհում խոշորագույն զենք գնողներից մեկն է:
Հնդկաստանի կառավարությունը որոշում է կայացրել շուրջ 25 տոկոսով ավելացնել 2011-2012թթ. ռազմական բյուջեն` հասցնելով 12.4 միլիարդ դոլարի: Ծախսերի մեծ մասը կուղղվի նախկինում սկսված նոր սպառազինության և ռազմական տեխնիկայի նախագծման ծրագրերի ավարտմանն ու միջազգային պայմանագրերով սահմանված գնումների կատարմանը: Մնացած մասով զենքի ձեռքբերման նոր պայմանագրեր կկնքվեն:
Գեներալական համազգեստի տակ ապրող, զգացող հոգի է, որը կարոտներ ունի, սերեր, կորուստներ, թուլություններ… Երբեմն թվում է՝ երեկ էր, երբեմն թվում է՝ մի ամբողջ հավերժություն է անցել… Հորս կորցրի, երբ չորս տարեկան էի, գրեթե չեմ հիշում նրան։ Հայրս եղել է ու կմնա իմ ամենամեծ հպարտությունը։ Հորս բարի անունը, համբավն ու հեղինակությունը միշտ ուղեկցել են ինձ։ Նրան օրհնանքով էին հիշում։ Մտածում եմ, որ հայրս իր հիշատակով ավելի շատ է դաստիարակել ինձ, քան կդաստիարակեր, եթե կենդանի լիներ։ Նա հեռացավ՝ թողնելով մի անսահման հպարտություն ու մի մեծ պարտք՝ իր հիշատակի առաջ։ Այդ պարտքը ես մարում եմ մինչ օրս։ Մայրս արժանապատվորեն իր ուսերին առավ միայնակ յոթ զավակ մեծացնելու ծանր բեռը։
1992 թ. հունիսի 13-ն էր՝ Արցախյան Ազատամարտի արդեն իսկ քառամյա պատմության ամենաողբերգական օրերից մեկը: Լրատվության զանգվածային միջոցները ի լուր մարդկության, պարբերաբար ազդարարում էին ադրբեջանցիների բանակի կողմից Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի բռնազավթման ու հայաթափման չարագուշակ, անհավատալի լուրը, քանի որ հենց այդ օրերին ժողովուրդը սրտատրոփ եւ անհամբերությամբ սպասում էր Գետաշենի ու Մարտունաշենի ազատագրումն ավետող լուրերի: Բայց կատարվեց ճիշտ հակառակը: Գրեթե անհնարին էր հավատալ, որ թուրքերը, թեեւ ունենալով թվական եւ զինական գերազանցություն, կկարողանային գրավել Շահումյանի շրջանը:
17 տարի առաջ, փետրվարի 4-ին, Մարտակերտ շրջկենտրոնի անկումից ուղիղ յոթ ամիս անց, ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերն ու հայաստանյան կամավորական ջոկատները, պաշտպանությունից անցնելով հակահարձակման, սկսեցին նույնանուն շրջանի ազատագրումը: Դրան նախորդեց 93-ի հունվարի 10-ից թշնամու ձեռնարկած կատաղի հարձակումը, որը, սակայն, ձախողվեց:
Հունիսի 12-ին Հյուսիսային Արցախում զրահատեխնիկայի վարձկան անձնակազմերի ձեռնարկած լայնածավալ հարձակման օրերից մինչեւ 93-ի փետրվարի 4-ը շատ բան էր փոխվել: Վարձկանները, հասկանալով ինչն ինչոց է, հեռացել էին՝ մեծապես թուլացնելով Ադրբեջանի զինված ուժերը, իսկ ԼՂՀ-ում սկսել էին կանոնավոր բանակ ստեղծել, զորատեսակներում մարտական ուսուցում իրականացնել, եւ փետրվարի առաջին իսկ օրերին պարզվեց, որ Մարտակերտի անկումից հետո անցած ամիսները կողմերը տարբեր կերպ էին օգտագործել:
1992թ. հուլիսին, Շահումյանի անկումից հետո, այնտեղ մնացած ինքնապաշտպանական ուժերին դուրս բերելու գործում եւս ներգրավվել են ուղղաթիռներ, որոնք գնալիս անցել են Սարսանգի ջրամբարի վրայով, սակայն վերադառնալիս վնասվել եւ հրաշքով են տեղ հասել:
Պատերազմի ամենաակտիվ փուլերից էր 1992թ., երբ սպառազինությամբ հայերին գերազանցող ադրբեջանցիները իսկական պատուհաս դարձած ռեակտիվ համազարկի «Գրադ» կայանքներով հրթիռակոծում էին հայկական բնակավայրերը: Ինքնապաշտպանական ուժերի հրամանատարությունն ուղիներ էր որոնում հակահարված տալու համար, անհրաժեշտ էր նման մի համակարգ Արցախ տեղափոխել: