Նորություններ
Գերմանիայի պաշտպանության նախարարը առաջարկություններ է ներկայացրել երկրի, համաձայն դրանց զինծառայողներն ավելի շատ ժամանակ կունենան ընտանիքների հետ շփվելու։ Ռազմակայաններին կից կբացվեն սենյակներ երեխաների հետ զբաղվելու համար, ինչպես նաեւ զինծառայողները երեխայի խնամքի համար երկշաբաթյա արձակման իրավունք կստանան:
Մյուս նորամուծությունը ենթադրում է Գերմանիայում բնակության իրավունք ստացած անձանց ծառայության թույլատրել:
Պենտագոնը որոշել է վերսկսել նոր սերնդի հեռահար ռմբակոծիչի ստեղծման ծրագրի ֆինանսավորումը: Առայժմ հայտնի չէ` կշարունակվի դեռ 2004թ. սկսված և 2009թ. դադարեցված ծրագիրը, թե՞ ինքնաթիռի բոլորովին նոր նախատիպի մշակում կսկսվի: Նախապես զինվորականները հայտարարել են, որ Կոնգրեսի հատկացրած ֆինանսական միջոցների կրճատման պատճառով գերատեսչությունը նվազեցնելու է ապագայի ռմբակոծչին ներկայացվող պահանջները: Իսկ դրանք իրոք շատ էին:
Իրաքի կառավարությունը որոշել է հետաձգել ամերիկյան F-16 կործանիչների գնման գործընթացը 13,3 միլիարդ դոլար բյուջետային դեֆիցիտի պատճառով: Ռազմական գործարքի համար 2011թ. նախատեսվում էր ծախսել շուրջ 900 միլիոն դոլար` նպատակ ունենալով կոալիցիոն զորքերի դուրսբերումից հետո ապահովել երկրի օդային անվտանգությունը: Ամբողջական ծրագրի նախահաշվարկը կազմել է մոտ 4 միլիարդ դոլար: Խնայված միջոցները կուղղվեն բնակչության սոցիալական խնդիրների լուծմանը:
Կուրիլյան կղզիներում տեղակայված ռուսական 18-րդ գնդացրա-հրետանային դիվիզիան կհամալրվի զենիթա-հրթիռային բրիգադով` սպառազինված հակաօդային պաշտպանության ժամանակակից միջոցներով, ընդհուպ մինչև Ս-400 համակարգերը: Որոշ աղբյուրների համաձայն Ֆրանսիայում Ռուսաստանի զինված ուժերի համար պատվիրած «Միստրալ» ուղղաթիռակիրների առաջին խմբաքանակը նույնպես ուղղվելու է այս տարածք: Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը հայտարարել էր, որ կղզիներում տեղակայված զորքերի վերազինման ամբողջական ծրագիրը պատրաստ կլինի փետրվարի վերջին:
Հունվարի 29-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ ռեժիսոր Աննա Թովմասյանի` «Հայկ» կինոստուդիայում նկարահանված «Կամավորը» ֆիլմի շնորհանդեսը:
Ֆիլմի գլխավոր հերոսը` Վլադիվոստոկից Արցախյան պատերազմին մասնակցելու համար կամավոր Արցախ եկած, ազգությամբ սերբ Դիմա Մոտրիչը, ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգեւատրվեց «Արիության» մեդալով, իսկ Դիմայի հայրը` Անատոլի Մոտրիչը, որը որդու զոհվելուց հետո ինքն էլ է մասնակցել Արցախյան ազատամարտին, պարգեւատրվեց «Մարտական ծառայության համար» մեդալով:
«Կամավորը» ֆիլմի ռեժիսոր Աննա ԹՈՎՄԱՍՅԱՆԸ ընթերցողին պատմում է ֆիլմի ստեղծման պատմությունը, փորձում հասկանալ Դիմա Մոտրիչի եւ նրա նմանների` հայ ժողովրդի ազատագրական պայքարին մասնակցելու շարժառիթը:
Օրերս Առնո Բաբաջանյան համերգասրահում «Երաշխավոր» հայրենասեր այրիների» հասարակական կազմակերպությունը կազմակերպել էր հուշ-ցերեկույթ՝ նվիրված հայկական բանակի կազմավորման 19-րդ տարեդարձին։ Միջոցառման նպատակն էր զինծառայողների ընտանիքների հետ համատեղ նշել ազգային տոնը, կանանց ու այրիներին փոքր-ինչ շեղել առօրյա հոգսերից։ Այն արդեն երկրորդ տարին է անցկացվում՝ ընդլայնելով իր շրջանակները։
Իր ելույթում հասարակական կազմակերպության նախագահ Նվարդ Հովակիմյանը, շնորհավորելով ներկաներին Բանակի տոնի կապակցությամբ, նշեց, որ իրենց գործունեության հիմնական նպատակն է համախմբել միեւնույն ճակատագրի տեր մարդկանց, նպաստել նրանց շահերի պաշտպանությանը, արտոնությունների եւ իրավունքների իրազեկմանը, օգնել պահպանելու ապրելու եւ ստեղծագործելու ունակությունը։
Վերջին երկու տարիներին կառավարությունների և ընկերությունների դեմ կիբերգրոհների քանակն աշխարհում ավելացել է ավելի քան 6 անգամ: Միացյալ Նահանգներում և Մեծ Բրիտանիայում կիբերգրոհների թիրախ են դառնում հատկապես ֆոնդային բորսաները, որոնք ստիպված դիմում են անվտանգության ծառայությունների օգնությանը: Մասնագետները կասկածում են, որ կիբերգրոհների նպատակը շուկաներում խուճապ առաջացնելն է և արևմտյան ֆինանսական հաստատություններն ապակայունացնելը (defencetalk.com):