Նորություններ
Զինված ուժերի գլխավոր շտաբի զորքերի ծառայության վարչության աշխատանքային խումբն այցելել է ՊՆ կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալ:
Ապրիլի 15-ին ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում անցկացվել է ՊՆ համակարգի սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների՝ բնակարանի կամ բնակելի տան ձեռքբերման կամ բնակելի տան կառուցման պետական աջակցության նպատակային ծրագրի շահառուների վիճակահանությունը։
Ապրիլի 11-ից 14-ը ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում անցկացվել է փորձագիտական գիտակիրառական քննարկում, որին մասնակցել են ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի «Մերձավոր Արևելք-Հարավային Ասիա» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի պատվիրակության անդամները՝ կենտրոնի ղեկավար, դոկտոր, պրոֆեսոր Ռոջեր Կանգասի գլխավորությամբ: