Նորություններ
Հունվարի 26-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրում, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ անցկացվել է կոլեգիայի նիստ, որի ընթացքում ամփոփվել են 2021 թվականին կատարված աշխատանքների արդյունքները, ինչպես նաև նախանշվել ընթացիկ տարվա ծրագրային առաջնահերթությունները, առկա խնդիրները և դրանց լուծման ուղիները։
Հունվարի 25-ին զորամիավորումների զինծառայողները մասնակցել են Սուրբ պատարագի, որի ավարտին կատարվել է Ջրօրհնյաց կարգ։
Հունվարի 24-ին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում անցկացվել է խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են 2021 թվականին կատարված աշխատանքների արդյունքները։ Զեկույցներով հանդես են եկել ռազմական ոստիկանության պետի տեղակալները:
ՀՀ զինված ուժերի ավիացիան համալրվել է ժամանակակից, բազմաֆունկցիոնալ նոր ուղղաթիռներով, որոնք նախատեսված են դեսանտային, կրակային, տրանսպորտային և սանիտարական խնդիրներ կատարելու համար։
Ենթակա զորամասերի հրամանատարների բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալների և սպա-հոգեբանների մասնագիտական գիտելիքների զարգացման նպատակով զորամիավորումներից մեկում հունվարի 24-ից 25-ը անցկացվել են հավաք-պարապմունքներ։
Զինված ուժերի շարքերը համալրած նորակոչիկ զինծառայողների հետ անցկացվում են մարտական պատրաստության տեսական և գործնական պարապմունքներ: