Նորություններ
ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է խորհրդակցություն, որի ժամանակ ամփոփվել են 2021 թ. ուսումնական տարվա ընթացքում ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման իրականացրած միջոցառումների արդյունքները։
Հունվարի 18-ին Հայաստան է ժամանել Կիպրոսի Հանրապետության ազգային գվարդիայի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Դեմոկրիտոս Զերվակիսի գլխավորած պատվիրակությունը:
Հրետանային ստորաբաժանումների անձնակազմի գործնական հմտությունները զարգացնելու նպատակով հունվարի 18-ին և 19-ին N զորամիավորման զորամասերում անցկացվել են մասնագիտական պարապմունքներ։
Կապի համակարգերի շահագործման և սպասարկման հմտությունների կատարելագործման նպատակով N զորամիավորման զորամասերից մեկում հունվարի 17-ից 19-ը զինծառայողների հետ անցկացվել են եռօրյա հավաք-պարապմունքներ։
ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Գևորգ Մարտիրոսյանը հունվարի 17-ին այցելել է ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման Երևանի թիվ 4 տարածքային ստորաբաժանում:
N զորամասի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողները հունվարի 18-ին անցկացրել են մարտավարական մասնագիտական պարապմունքներ։