Նորություններ
Պաշտպանության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցության շրջանակում ապրիլի 1-ին ԱՄՆ շարժական հրահանգիչների խումբն այցելել է Հայաստանի Հանրապետություն:
Մարտի 29-ին ՊՆ վարչական համալիրում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ:
Մարտի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի ուղեկցությամբ այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, մասնակցել օպերատիվ հավաքների շրջանակում ռազմական տեխնիկայի ցուցադրությանը, հետևել մարտական հրաձգությանը:
Փոխգնդապետ Մոմիկ Սարգսյանը ՀՀ զինված ուժերում է 2003 թ.-ից։ Ավարտելով Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը, դասակի հրամանատար է նշանակվել ՀՀ սահմանամերձ զորամասերից մեկում: 13 տարի շարունակ ծառայել է մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում։ 44-օրյա պատերազմի մասնակից է։ Զինվորականի իր բարդ, բայց պատասխանատու մասնագիտության ընտրությունն այսպես է բացատրում:
-Սյունիքի մարզի սահմանամերձ Եղվարդ գյուղը աշխարհի ամենասիրուն գյուղն է,- ասում է Վահրամ Հովհաննիսյանը: Նա եղվարդցի է, ավագ որդու՝ Հրայրի հետ մասնակցել է 44-օրյա պատերազմին: Իսկ կրտսեր որդին՝ Վահեն, ժամկետային զինծառայող է, 8 ամիս առաջ է զորակոչվել:
Օրվա կարգացուցակով նախատեսված հերթական դասաժամին շարային պատրաստության նրբություններն ու առանձնահատկություններն են սերտում «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուները, աստիճանաբար շտկում թերությունները, հղկում շարժումները։