Նորություններ
ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի նախաձեռնությամբ դեկտեմբերի 15-ին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության անձնակազմի համար կազմակերպվել է «Կյանքի իրավունք» թեմայով վերապատրաստման դասընթաց-քննարկում:
Ուսումնական փուլի ամփոփիչ քննություններին ընդառաջ՝ N զորամիավորման զորամասերում դեկտեմբերի 16-ին անցկացվել է շարային ստուգատես։
N զորամիավորման հրետանային ստորաբաժանումների անձնակազմի անհատական պատրաստվածությունն ու գործողությունների ներդաշնակման կարողությունները կատարելագործելու նպատակով դեկտեմբերի 16-ին անցկացվել են գործնական պարապմունքներ։
Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի ջանքերով մինչև տարեվերջ լույս կտեսնի հուշարձանագետ, պատմաբան, բանահավաք Սամվել Կարապետյանի հեղինակած «Արցախի մանրատեղանուններ» գիրքը:
Ես կարող եմ ամենայն մանրամասնությամբ ձեզ փոխանցել այն, ինչ պատմում էր Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ Ալեն Մարգարյանի մայրը՝ Նազելի Տերտերյանը, 44-օրյա պատերազմում արիաբար զոհված իր որդու մասին:
Ուսումնամարտական զորամասի հրամանատար, գնդապետ Արմեն Կարապետյանի հետ զրուցելիս, գնդապետը հպարտությամբ պատմում էր 44-օրյա պատերազմում հրետանավոր ժամկետայինների ցուցաբերած բացառիկ խիզախության, մասնագիտական բարձր պատրաստվածության մասին ու անուններ նշում. նրանցից մեկն էլ սերժանտ Վարդան Կլեկչյանն է: