Նորություններ
Հրաձգային ստորաբաժանումների զինծառայողների անհատական վարժվածության կատարելագործման նպատակով դեկտեմբերի 15-ին N զորամիավորումում անցկացվել են կրակի կառավարման մարզումներ։ Անձնակազմը մարտավարական բարդ պայմաններում, տարբեր զինատեսակների կիրառմամբ, կատարել է կրակային վարժանքներ և ցուցաբերել բարձր պատրաստություն։
Անձնակազմի մասնագիտական պատրաստության մակարդակի ամրապնդման նպատակով N զորամիավորման կապավորների հետ դեկտեմբերի 14-ին անցկացվել են վարժանքներ։
Դեկտեմբերի 13-ին N զորամիավորումում անցկացվել է հավաք-խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են զորամասերում իրականացված աշխատանքները։