Նորություններ
Անձնակազմի մարտունակության բարձրացման և դիմացկունության ամրապնդման նպատակով N զորամիավորման զորամասերի զինծառայողների հետ մշտապես անցկացվում են ֆիզիկական պատրաստության պարապմունքներ։
Դեկտեմբերի 7-ին N զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել են անվտանգության կանոնների պահպանման պարապմունքներ:
N զորամասի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողների հետ դեկտեմբերի 3-ին անցկացվել են կրակային պատրաստության գործնական պարապմունքներ։
Զինված ուժերի օդաչուներն այս օրերին իրականացնում են ուսումնավարժական թռիչքներ։ Դեկտեմբերի 2-ին և 3-ին, նոր ուսումնական ծրագրի համաձայն, ուղղաթիռներով իրականացվել են հրդեհաշիջման վարժանքներ։ Անհրաժեշտության դեպքում ռազմական օդաչուները պատրաստ կլինեն ակտիվորեն ներգրավվել անտառային հրդեհների մարման աշխատանքներին։