Նորություններ
Դեկտեմբերի 9-ին N զորամիավորման մի շարք զինծառայողներ կամավորության սկզբունքով արյուն են հանձնել՝ իրենց ներդրումն ունենալով մարդկային կյանքերի փրկության գործում:
«Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր ավագ լեյտենանտ Արտյոմ Եղոյանի մասին կցկտուր տեղեկություններ էի լսել: Ասում էին՝ նա զոհվել է, բայց կարողացել է փրկել իր 23 զինվորներին: Համալսարանական ընկերոջ՝ Տիգրան Միկոյանի հետ դուրս է եկել թշնամու զորքի դեմ: Ադրբեջանցի դիպուկահարը սկզբից Արտյոմին է խոցել, հետո՝ նրան օգնության շտապող Տիգրանին, որը հասցրել է գրկել մեռնող ընկերոջն ու զոհվել է նրա կողքին:
Հրետանային դիվիզիոնի հրամանատար Արտյոմ Գրիգորյանը Արարատի մարզի Նիզամի գյուղից է: Տատն ու պապը արմատներով Արցախից են, և նրանց դաստիարակությունն, ըստ փոխգնդապետի, հատկապես կարևոր է եղել իր մասնագիտության ընտրության հարցում:
Գավառի պետական համալսարանի համակարգչային ճարտարագիտություն բաժնում է ուսանում գանձակցի Դավիթ Սարգսյանը:
Դավիթի հետ հանդիպեցի իր ծննդյան օրը՝ անձնագրով ծննդյան…
Դեկտեմբերի 8-ին ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմական համագործակցության զարգացման հարցերով Ռազմական կոմիտեի նախագահ, ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Վալերի Գերասիմովի նախագահությամբ տեղի է ունեցել Ռազմական կոմիտեի 19–րդ նիստը՝ տեսակապի միջոցով։
Դեկտեմբերի 8-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, ըստ որի՝ ՀՀ զինված ուժերը գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական ԶՈՒ մարտական դիրքերը՝ ապատեղեկատվություն է։ Հայկական կողմը ադրբեջանական ԶՈՒ ուղղությամբ կրակ չի բացել։