Նորություններ
Զինված ուժերի օդաչուներն այս օրերին իրականացնում են ուսումնավարժական թռիչքներ։ Դեկտեմբերի 2-ին և 3-ին, նոր ուսումնական ծրագրի համաձայն, ուղղաթիռներով իրականացվել են հրդեհաշիջման վարժանքներ։ Անհրաժեշտության դեպքում ռազմական օդաչուները պատրաստ կլինեն ակտիվորեն ներգրավվել անտառային հրդեհների մարման աշխատանքներին։
Դեկտեմբերի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին:
Դեկտեմբերի 2-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել են պաշտպանության բնագավառում հայ-լիտվական երկկողմ համագործակցության պլանավորման խորհրդակցություններ, որոնց մասնակցել են ՀՀ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի և Լիտվայի ազգային պաշտպանության նախարարության միջազգային հարաբերությունների և գործողությունների վարչության պետ Անդրիուս Պուրվանեցկասի գլխավորած պատվիրակությունները:
Զորամիավորման հրամանատարի ղեկավարությամբ դեկտեմբերի 2-ին, N զորամասի պահպանության գոտում, անցկացվել են պլանների ճշգրտման և տեղազննման աշխատանքներ։
-Արցախյան վերջին պատերազմում իմ երկու որդիները կռվեցին մինչև վերջին շունչը ու ընկան քաջի մահով,- ասում է Մարգարիտա Աղասյանը:- Ավագ որդիս՝ վաշտի հրամանատար, կապիտան Արթուր Աղասյանը, հասցրեց իմանալ, որ ինքը «Արցախի հերոսի» կոչման է արժանացել: Ռազմադաշտում իմացավ: Նա զոհվեց հաջորդ օրը: Կրտսեր որդիս՝ շարքային զինվոր Արսեն Աղասյանը, հետմահու պարգևատրվեց «Արիության համար» մեդալով:
44-օրյա պատերազմի թոհուբոհով է անցել կապիտան Յուրա Մանասյանը։
-Զինվորական գործի հանդեպ սերը դեռ վաղ մանկությունից է,- ասում է Յուրան:- Աչք եմ բացել՝ համազգեստ տեսել. մայրական կողմից շատերն են զինվորական, հայրս էլ զինվորական է, հիմա արդեն պահեստազորում է, տավուշյան կռիվների մասնակից է։
ALC (ադրբեջաներենի կենտրոն) կազմակերպության համահիմնադիր, ադրբեջանագետ Արամ Փոլադյանը 44-օրյա պատերազմի մասնակից է: Ադրբեջաներենը ուսումնասիրելու մտադրությունը Արամի մեջ հասունացել է մինչև ծառայությունը: Իր վաղեմի ընկերոջ՝ Աշոտ Մովսիսյանի օգնությամբ սկսել է ուսումնասիրել լեզուն: Զորացրվելուց անմիջապես հետո Աշոտի հետ լծվել են ադրբեջաներենի ուսումնասիրման կենտրոնի հիմնադրման աշխատանքներին: Այսօր կենտրոնն արդեն նշանակալի աշխատանք է իրականացնում: