Նորություններ
Նոյեմբերի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը մասնակցել է Մոսկվայում կայացած ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին:
N զորամասի պահպանության գոտու ուղղություններից մեկում նոյեմբերի 10-ին իրականացվել են տեղազննման աշխատանքներ։
Նոյեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա, որտեղ մասնակցելու է նոյեմբերի 10-ին կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին:
Հրամանատարների հմտությունները կատարելագործելու, ինչպես նաև կտրուկ փոփոխվող իրադրության պայմաններում արագ և նպատակային որոշումներ կայացնելու ունակություններն ստուգելու նպատակով նոյեմբերի 9-ին N զորամիավորման զորավարժադաշտերից մեկում անցկացվել է մարտավարական զորավարժություն՝ տանկային ստորաբաժանումների ներգրավմամբ։
Նոյեմբերի 9-ին N զորամասի ՀՕՊ ստորաբաժանումներից մեկի հրամանատարական կետի անձնակազմի հետ անցկացվել են համալիր մարզումներ։