Նորություններ
Պահեստազորի եռամսյա վարժական հավաքներին ընդգրկված անձնակազմը մարտական հերթապահություն է իրականացնում հանրապետության տարբեր սահմանային հատվածներում։
Դեռ երեկ քաղաքացիական կյանքում տարբեր մասնագիտության, տարբեր տարիքի տեր մարդիկ զինվորական համազգեստ են հագել՝ զինվորացել են երեք ամսով։
Տանկիստ Մովսես Դավթյանի մայրը մաթեմատիկայի ուսուցչուհի է։ Տիկին Ելենան 1988 թ. սումգայիթյան կոտորածների ականատեսն է։ Նա իր մաշկի վրա է զգացել բռնի տեղահանման սարսափը։ Քսանմեկ տարեկան աղջկա ընտանիքը 1988 թ. նոյեմբերին ապաստան գտավ Ազնվաձորում։
Հոկտեմբերի 3-ին N զորամիավորման ճամբարային ավանում, որտեղ ընթանում են հրետանային ստորաբաժանումների հավաքները, անցկացվել է շարային ստուգատես: