Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՀԻՄԱ ՄԵՐ ՏԵՂԸ ԽՐԱՄԱՏՈՒՄ Է

Շուրջօրյա մարտական հերթապահություն և ուժեղացված ծառայություն առավելագույն զգոնությամբ. զինված ուժերում, սահմանագծի ամբողջ երկայնքով, սա անփոփոխ հրամայական է: Սա խնդիր է, որի ճշգրիտ և հստակ կատարումը այլընտրանք չունի: Այս գիտակցմամբ էլ բոլորովին վերջերս սահմանի պահապանների շարքերը համալրեցին եռամսյա վարժական հավաքի մասնակիցները:

ԱՊՐՈՂ ՈՒ ԱՊՐԵՑՆՈՂ ԳՈՐԾ...

«Ուզում եմ շնորհավորել բոլորիս մեր Անկախության տոնի կապակցությամբ: Առանձին ուզում եմ շնորհավորել պապիկիս՝ Մակար Մեհրաբյանին: Պա՛պ ջան, ինչո՞ւ հենց քեզ հիշեցի: Քանի որ մեր մեջ, կոնկրետ իմ մեջ, հենց դու ես սերմանել հայրենասիրությունն ու անկախ Հայրենիքի հանդեպ սերը:

«ԿԻՐԹ, ԽՍՏԱՊԱՀԱՆՋ, ԲԱՅՑ ԵՎ՝ ՍՐՏԱՑԱՎ»

Փոխգնդապետ Գարեգին Մուրադյանի մասին զորամասում թե՛ սպաները, թե՛ զինվորները առանձնակի ակնածանքով եւ ջերմությամբ են խոսում. «Մեր լավագույն զինվորականներից է՝ կիրթ, խստապահանջ, բայց եւ՝ սրտացավ, ամեն հարցով զինվորների կողքին, զինվորի հոգսով ապրող»:

ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ

Հոկտեմբերի 27-ին N զորամիավորումում մեկնարկած եռօրյա զորավարժությունների շրջանակում անցկացվել են հրետանային ստորաբաժանումների ցուցադրական պարապմունքներ՝ մարտական հրաձգությամբ։

ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՐԹԱՓՈԽ

Հոկտեմբերի 27-ին N զորամասում իրականացվել է մարտական հերթափոխ: Անցկացվել է շարային ստուգատես, ստուգվել են զինծառայողների հաստիքային սպառազինությունն ու հանդերձանքը, մարտական պատրաստության աստիճանը և խնդիրների իմացությունը։

ԿՐԱԿԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ

Զինծառայողների կրակի վարման հմտությունները կատարելագործելու նպատակով N զորամասի հրաձգարանում հոկտեմբերի 26-ին անցկացվել են կրակային պատրաստության պարապմունքներ։

ԿՐԱԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐԺԱՆՔՆԵՐ

Անձնակազմի մարտավարական մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները կատարելագործելու նպատակով հոկտեմբերի 26-ին N զորամասի հրետանային ստորաբաժանումներն անցկացրել են կրակի կառավարման վարժանքներ։