Նորություններ
Նոյեմբերի 3-ին N զորամասի հրետանային ստորաբաժանումների անձնակազմի անհատական պատրաստվածությունն ու ներդաշնակման կարողությունները կատարելագործելու նպատակով անցկացվել են գործնական պարապմունքներ։
Նոյեմբերի 3-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Արայիկ Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր։
Նոյեմբերի 2-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի գլխավորած պատվիրակությունը:
ԶՈՒ գլխավոր շտաբի աշխատանքային խմբերը հոկտեմբերի 25-ից նոյեմբերի 2-ը N զորամիավորման զորամասերում իրականացրել են ստուգայցեր։
Զենիթահրթիռային մարտկոցների հրամանատարների մասնագիտական գիտելիքներն ստուգելու նպատակով նոյեմբերի 1-2-ն անցկացվել են վարժանքներ։
Հոկտեմբերի 26-ից 29-ը Երևանում և Դիլիջանում ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կազմակերպման կենտրոնի և Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի նախաձեռնությամբ ՊՆ ռազմական ոստիկանության տարածքային բաժինների և բաժանմունքների անձնակազմի համար անցկացվել են «Կյանքի իրավունք» և «Զինված ուժերի համատեքստում խոշտանգումների, վատ վերաբերմունքի և մահվան դեպքերի արդյունավետ քննության թեմաներով» վերապատրաստման դասընթացներ։