Նորություններ
Հոկտեմբերի 29-ին N զորամասի հրետանային ստորաբաժանումների զինծառայողների մարտավարամասնագիտական գիտելիքներն ու հմտությունները զարգացնելու նպատակով անցկացվել են գործնական պարապմունքներ։
Հոկտեմբերի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բեդրիխ Կապեցկուն և նորանշանակ ռազմական կցորդ, փոխգնդապետ Միխալ Սոբառնային (նստավայրը` ք. Թբիլիսի):
N զորամասի նռնականետորդների և խոշոր տրամաչափի գնդացրորդների հմտությունները կատարելագործելու նպատակով հոկտեմբերի 27-ից 28-ն անցկացվել են տեսական և գործնական պարապմունքներ:
Հոկտեմբերի 28-ին N զորամասում անցկացվել է մարտական հերթապահությունում ընդգրկված անձնակազմի շարային ստուգատես:
Շուրջօրյա մարտական հերթապահություն և ուժեղացված ծառայություն առավելագույն զգոնությամբ. զինված ուժերում, սահմանագծի ամբողջ երկայնքով, սա անփոփոխ հրամայական է: Սա խնդիր է, որի ճշգրիտ և հստակ կատարումը այլընտրանք չունի: Այս գիտակցմամբ էլ բոլորովին վերջերս սահմանի պահապանների շարքերը համալրեցին եռամսյա վարժական հավաքի մասնակիցները: