Նորություններ
Հոկտեմբերի 15-ին, ժամը 15։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի, մասնավորապես՝ Երասխ գյուղի, և այդ հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով այրվել են գյուղի բնակիչներից մեկի անասնագոմը և խոտի դեզերը։
Տեղեկատվական աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու, բանակային միջոցառումները համակարգված լուսաբանելու նպատակով հոկտեմբերի 13-14-ը զորամիավորումների բարոյահոգեբանական ապահովման խմբերի հետ անցկացվել են մասնագիտական, տեսական և գործնական պարապմունքներ:
ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի և ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ՌԴ պաշտպանության նախարարությունը ՀՀ պաշտպանության նախարարությանն է փոխանցել 50.000 դեղաչափ «Սպուտնիկ-Վ» պատվաստանյութ:
Հոկտեմբերի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում, պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի գլխավորությամբ, անցկացվել է խորհրդակցություն ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի մասնակցությամբ։
Հոկտեմբերի 14-ին N զորամիավորումում ամփոփվել են 2021 թ. ուսումնական տարվա 3-րդ եռամսյակի արդյունքներն ու նախանշվել հաջորդ եռամսյակի անելիքները։
Զորամասի վարժադաշտում բացազատված ուսումնական կետերում կուրսանտները՝ բանակի ապագա տանկիստները, մեքենավարման, հրաձգության, հոգեբանական արգելագոտիների հաղթահարման գործնական պարապմունքներով իրենց հմտություններն են կատարելագործում: