Նորություններ
Հոկտեմբերի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը ՊՆ վարչական համալիրում ընդունել է սփյուռքահայ բարերարների, որոնք պաշտպանական գերատեսչությանը, ինչպես նաև արտակարգ իրավիճակների և շրջակա միջավայրի նախարարություններին թեթև ամենագնացների խմբաքանակ են նվիրել:
Հոկտեմբերի 7-ին N զորամիավորման զորամասերից մեկում իրականացվել են մարտական հերթափոխի նախապատրաստական աշխատանքներ։
Անձնակազմի ֆիզիկական կարողությունները ամրապնդելու նպատակով N զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել են ֆիզիկական պատրաստության պարապմունքներ:
Հոկտեմբերի 5-ից 7-ը N զորամիավորման զորամասերի հրամկազմի հետ անցկացվել են եռօրյա հավաքներ, որոնց ընթացքում ներկայացվել են մարտական պատրաստության, զորքերի ծառայության, անձնակազմի բարոյահոգեբանական վիճակի, թիկունքի ապահովման և մարտական հերթապահության կազմակերպման վերաբերյալ առաջնային խնդիրները, տրվել են ստորաբաժանումները ձմեռային փուլին նախապատրաստելու և առկա խնդիրները նշված ժամկետներում վերացնելու հանձնարարականներ։
Մինչև բուն զորավարժությունն սկսելը խաղաղապահները ուսումնական կետերում, վարժադաշտում պայմանական հակառակորդից պաշտպանվելու, թիրախավորելու եւ արդյունավետ կրակ վարելու հմտություններն են կատարելագործում ու զարգացնում: