Նորություններ
«Թեև ծնվել եմ Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղում, բայց զտարյուն սասունցի եմ… Հենց դա էլ ստիպեց, որ ընտրեմ զինվորականի դժվարին, պատասխանատու ու պատվաբեր մասնագիտությունը»: Ու կեսկատակ-կեսլուրջ շարունակում է. «Լսած կլինեք, խոսքի մեջ մեր ժողովուրդը ասում է՝ ծուռ սասունցի: Ա՛յ, զինծառայողն էլ հենց պետք է սասունցու նման ծուռ լինի»:
Սեպտեմբերի 29-ին N զորամիավորման զորամասերից մեկում հրետանային ստորաբաժանումների անձնակազմերի հետ անցկացվել են գործնական պարապմունքներ:
Սեպտեմբերի 29-ից N զորամասի մոտոհրաձգային ստորաբաժանումների մասնակցությամբ մեկնարկել են ճամբարային հավաքներ։
ՊՆ խաղաղապահ բրիգադի մշտական տեղակայման վայրում սեպտեմբերի 27-ին բացվել է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողներին նվիրված հուշաքար։
Սեպտեմբերի 27-ի երեկոյան N զորամիավորման զորամասերում անցկացվել են մոմավառության երթեր` նվիրված 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հիշատակին։