Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆՆ ԱՌԱՆՁՆԱԶՐՈՒՅՑ Է ՈՒՆԵՑԵԼ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՆԻԿՈԼԱՈՍ ԴԵՆԴԻԱՍԻ ՀԵՏ

Մարտի 4-ին՝ Հայաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն առանձնազրույց է ունեցել Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասի հետ, որին հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը։

ՊՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՆԻԿՈԼԱՈՍ ԴԵՆԴԻԱՍԻ ԴԻՄԱՎՈՐՄԱՆ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Մարտի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

ՀԱՅԱՍՏԱՆ Է ԺԱՄԱՆԵԼ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով մարտի 4-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասի գլխավորած պատվիրակությունը:

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ 65-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՖՈՒՏԲՈԼԻ ՀԱՄԱԲԱՆԱԿԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Մարտի 3-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի է ունեցել Հայաստանի Ազգային հերոս Վազգեն Սարգսյանի 65-ամյակին նվիրված ֆուտբոլի համաբանակային մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը։

ՊԵՏՔ Է ՍԻՐԵՍ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՆ ՈՒ ՆՎԻՐՎԵՍ

ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան այսօր ԶՈՒ սպայական կադրերի պատրաստման դարբնոցն է։ Հատկապես վերջին տարիներին ակադեմիան շարունակական բարեփոխումների շրջան է անցնում, որոնց պարբերաբար անդրադառնում ենք։ Այս անգամ էլ ցանկացանք իմանալ հենց այս կրթօջախի սաների կարծիքն ու նրանց դիտանկյունից հետևել ակադեմիայի ուսումնական և կրթական գործընթացին, նրանցից տեղեկանալ ուսումնական ծրագրերի և նոր հնարավորությունների մասին։

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԵՐԴՈՒՄ

Օրերս հանդիսավոր երդում տվեցին հայկական բանակի ներկայացուցչական ստորաբաժանման՝ պատվոպահակային վաշտի շարքերը համալրած տղաները:

ԴԻՄԱԴՐՈՒԹՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՀԱՅ ԱՌԱՋԱՄԱՐՏԻԿԸ

«Նա առաջին օտարերկրացին է, որի աճյունը ամփոփվեց Պանթեոնում, քանի որ այնտեղ միայն ֆրանսիացիներն են հուղարկավորված։ Սա իսկապես աննախադեպ իրադարձություն է։ Միսաք Մանուշյանը մեր երկրի մեծության մի մասնիկն է։ Նա մարմնավորում է ֆրանսիական գաղափարախոսությունն ու արժեհամակարգը, և մենք պարտավոր ենք նրան մեծարել»: