Նորություններ
Զորամիավորման զորամասերից մեկում սեպտեմբերի 23-ին պահեստազորայինների մասնակցությամբ իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ:
Սեպտեմբերի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար պարոն Թիերի Ռիբոյին:
Օգոստոսի 25-ին մեկնարկած եռամսյա վարժական հավաքներին ներգրավված պահեստազորայիններն արդեն բավականաչափ ռազմական գիտելիքներով եւ հմտություններով զինված՝ պատրաստվում են մեկնել մարտական հերթապահության։
Բազմաբնակարան շենքի չորրորդ հարկի պատուհանը իրիկնադեմին լուսավորվեց, ու բակի տաղավարում նարդի խաղացող տղամարդիկ հարցրին իրար. «Սերոբենք հե՞տ են եկել, թե՞ տունը վարձով են տվել»։ Սերոբ Խաչատրյանենց բնակարանում վեց տարի լույս չէր վառվել, ընտանիքը գնացել էր Ռուսաստան, Սերոբը երկու տղաների ու կնոջ հետ բռնել էր պանդխտության ճանապարհը։
Անկախության դժվարին ճանապարհը, որ սկսվել էր 91¬ից շատ տարիներ առաջ, յուրաքանչյուր հայ անցավ յուրովի։ Իմ անկախությունն սկսվեց 88¬ին, երբ ընդամենը 13 տարեկան էի։ Հայրս թույլ չէր տալիս, որ իր հետ Օպերայի հրապարակ գնամ, ասում էր՝ քո գործը սովորելն է։ Եթե ուզում ես օգտակար լինել համազգային պայքարին, զինվի՛ր գիտելիքներով, լավ մասնագետ դարձի՛ր, դու Օպերայի հրապարակում անելիք չունես։
Սեպտեմբերի 23-ին ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի Ռազմավարական առաջնորդության և կառավարման հետազոտությունների կենտրոնը կազմակերպել էր «ՀՀ պետական կառավարման հիմնախնդիրները արդի պայմաններում» խորագրով գիտաժողով՝ նվիրված ՀՀ անկախության 30-ամյակին: