Նորություններ
Եվս մի ոլորան, ու նորից բարձունքին ենք` հանրապետության հյուսիսարևելյան դարպասները հսկող հենակետերից մեկում։ Ազատ հերթափոխի անձնակազմն անմիջապես գործի է անցնում։ Գետնատնակի ներսն ու դուրսը լցվում է սուրճի անուշաբուրությամբ։ Իսկ առաջնագծում սովորական սուրճն էլ յուրահատուկ է բուրում, մինչ կհասցնես գուշակել, թե այդ ինչ առեղծված է, սրճեփից բարձրացող գոլորշին այրելու աստիճան տաքանում է, բույրը՝ խտանում, հետո բույրն ու գոլորշին բաժին-բաժին լցվում են բաժակները, ու տղաները տեղավորվում են սեղանի շուրջ։
-Ոտքներս բարի լինի ձեր օջախում,- ասում է Գեղամը, իմ կողմից է ասում, քանի որ ինքը հազար անգամ եղել է այդ տանը. տանտիրոջ՝ Սասուն պապի թոռնուհու ամուսինն է։
-Օջա՜խ…,- ձգում է Սասուն պապը, աչքերում դառը ժպիտ կա, տխրություն, հառաչելով օրորում է գլուխը,- շենքի տասներորդ հարկում օջա՞խ կլինի, օջախդ պիտի հողիդ կպած լինի, հողիդ վրա, որ քեզ հաստատ զգաս, ուժեղ զգաս։
Գևորգ Կորյունի Գասպարյանը ծնվել է 1989 թվականին Աբովյանում:
1995 թ. սեպտեմբերից ընտանիքով տեղափոխվել և բնակություն է հաստատել Շուշիում:
Սեպտեմբերի 15-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում կայացել է ֆինանսաբյուջետային խնդիրներին նվիրված աշխատանքային խորհրդակցություն՝ ընթացիկ տարվա ֆինանսաբյուջետային ծախսերի կատարողականի վերստուգման նպատակով:
Սեպտեմբերի 15-ին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Գրեգորի Փայփսին: