Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ

Զորամիավորումներից մեկում սեպտեմբերի 9-ին անցկացվել է վաշտային մարտավարական զորավարժություն մարտական կրակով։

ՊԱՀԵՍՏԱԶՈՐԱՅԻՆՆԵՐԻ ԿՐԱԿԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ

Զինծառայողների անհատական վարժվածությունը կատարելագործելու նպատակով զորամիավորումներից մեկի շարքերը համալրած պահեստազորի զինծառայողների հետ անցկացվել են կրակային պատրաստության գործնական պարապմունքներ:

ԱՐՇԱԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՈՒ ԿԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԾՆՈՂՆԵՐԻՆ ԵՎ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻՆ

Սեպտեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը ՊՆ վարչական համալիրում հանդիպել է 44-օրյա պատերազմում անհայտ կորած զինծառայողների ու կամավորների ծնողներին և հարազատներին։

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՐՑԱԽՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԽԱՂԱՂԱՊԱՀ ՈՒԺԵՐԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻՆ

Սեպտեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է Արցախում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատար, գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովին և Հայաստանի Հանրապետությունում ռուսաստանյան 102-րդ ռազմական բազայի հրամանատար, գնդապետ Դմիտրի Օվչարովին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ՌԴ դեսպանության պաշտպանական հարցերով կցորդ, գնդապետ Իգոր Շչերբակովը:

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿԱՅԻՆ ԽԱՂԵՐՆ ԱՎԱՐՏՎԵՑԻՆ

Բանակային միջազգային յոթերորդ խաղերն ավարտվեցին։ Մասնակից 42 պետությունների 277 թիմեր, հինգ հազար մասնակից տասնմեկ զորավարժանում պայքարեցին 34 մրցաձևում։ Հաղթողները հայտնի են։

ԺԱՌԱՆԳԵՆՔ ՀԱՅ ԼԻՆԵԼՈՒ ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՀԱՅԻՆ ՀԱՅ ՊԱՀՈՂ ՀՈՂԱԿՏՈՐԸ...

Օգոստոսի 25-ից նոյեմբերի 25-ը Հայաստանում պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի եռամսյա վարժական հավաքների նպատակը պահեստազորային ռեսուրսի ռազմական ունակությունների կատարելագործումն ու վերապատրաստումն է։

ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ ԶՈՐՔԻ ՈԳԻՆ Է

Ֆեյսբուքով նամակ եմ ստացել: Մի երիտասարդ աղջիկ՝ Արմինե Պողոսյանը, գրում է:
«Ես Կառավարման ակադեմիայում սովորելիս գիտահետազոտական թեմայի շրջանակում մի քանի ամիս դասավանդել եմ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում: Ինձ միշտ էլ հետաքրքրել են բանակի խնդիրները, որովհետև բանակը մեր ինքնիշխանության ու ազգային անվտանգության գլխավոր երաշխավորն է: Իսկ բանակի մարտունակությունը մեծապես կախված է սպայակազմի աշխատանքի արդյունավետությունից: