Նորություններ
Օգոստոսի 25-ից նոյեմբերի 25-ը Հայաստանում պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի եռամսյա վարժական հավաքների նպատակը պահեստազորային ռեսուրսի ռազմական ունակությունների կատարելագործումն ու վերապատրաստումն է։
Ֆեյսբուքով նամակ եմ ստացել: Մի երիտասարդ աղջիկ՝ Արմինե Պողոսյանը, գրում է:
«Ես Կառավարման ակադեմիայում սովորելիս գիտահետազոտական թեմայի շրջանակում մի քանի ամիս դասավանդել եմ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում: Ինձ միշտ էլ հետաքրքրել են բանակի խնդիրները, որովհետև բանակը մեր ինքնիշխանության ու ազգային անվտանգության գլխավոր երաշխավորն է: Իսկ բանակի մարտունակությունը մեծապես կախված է սպայակազմի աշխատանքի արդյունավետությունից:
«Մա՛մ, դու իմ Արևն ես: Բայց ես ունեմ ավելի մեծ Արև: Առանց դրա 3 միլիոն կյանք կմթնի, առանց դրա 10 միլիոն կյանք կզրկվի ջերմությունից…Ու հիմա ես գնում եմ պաշտպանելու այդ արևը: Մա՛մ, չտխրես… եթե հանկարծ կորցնես ինձ, ձեռք կբերես 3 միլիոն զավակ, որովհետև 3 միլիոն հայերի սրտերի մի անկյունում կապրեմ ես: Կներես ինձ, իմ մա…»:
Սեպտեմբերի 7-8-ը զորամասերից մեկում անցկացվել են շտաբային մարզումներ, որոնց ընթացքում առաջադրվել են տարբեր պայմանական խնդիրներ։
Եռամսյա հավաքների մասնակից պահեստազորայինների մարտական պատրաստության պարապմունքները շարունակվում են։
Սեպտեմբերի 8-ին 4-րդ զորամիավորման զորամասերից մեկի շարքերը համալրած պահեստազորի զինծառայողները դաշտային հանդերձանքով և սպառազինությամբ մասնակցել են 3 կմ-անոց երթարշավի։