Նորություններ
Գրականագետ, բանասեր, թարգմանիչ Ալբերտ Վարազդատի Մուշեղյանը ծնվել է 1931 թ. սեպտեմբերի 27-ին Երևանում: 1954 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետի ռոմանա-գերմանական բաժինը, այնուհետև՝ ասպիրանտուրան՝ ավստրո-գերմանական գրականության գծով։
Սեպտեմբերի 1-ին ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում հանդիսավոր արարողությամբ մեկնարկել է «Պետության ռազմական անվտանգություն» գերատեսչական ակադեմիական վերապատրաստման չորրորդ հոսքի դասընթացը։ Միջոցառմանը ներկա էին ՊԱՀՀ-ի ղեկավար և պրոֆեսորադասախոսական կազմերը, դասընթացի ուսումնառողները:
Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում սեպտեմբերի 1-ին տեղի է ունեցել «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթի փակման հանդիսավոր արարողությունը, որին ներկա են եղել ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը, ՊՆ և ԶՈՒ բարձրաստիճան ներկայացուցիչներ, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ և ռազմական կցորդներ:
Զորամիավորումներում շարունակվում են զորամասերը համալրած պահեստազորայինների պատրաստման պարապմունքները։
5-րդ զորամիավորման կապի ստորաբաժանումների զինծառայողների հետ սեպտեմբերի 1-ին անցկացվել են ուսումնական վարժանքներ:
Սեպտեմբերի 1-ին, ժամը 11։10-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական անգամ սադրանքի են դիմել, հրաձգային զինատեսակներից և դիպուկահար հրացաններից կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի Արարատի մարզի, մասնավորապես՝ Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, 1982 թ. ծնված, կրտսեր սերժանտ Գեղամ Լյովայի Սահակյանը։