Նորություններ
Անձնակազմի տեսական գիտելիքներն ու գործնական ունակություններն ամրապնդելու, զինծառայողների ֆունկցիոնալ պարտականությունները զարգացնելու նպատակով օգոստոսի 23-ին 4-րդ զորամիավորման զորամասերում անցկացվել են մարտավարաշարային պարապմունքներ:
3-րդ զորամիավորման զորամասերից մեկում օգոստոսի 21-ին բացվել է 2020 թվականի հուլիսյան մարտերում և 44-օրյա պատերազմում անմահացած հերոսների հիշատակին նվիրված հուշապատ՝ գնդապետ Ա. Թադևոսյանի նախաձեռնությամբ։
Օգոստոսի 22-ին, ժամը 21։00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, ավագ լեյտենանտ Արթուր Բորիսի Դավիդյանը, առանց վերադաս հրամանատարության թույլտվության« դուրս է եկել մշտական տեղակայման վայրից, ինչից հետո որոշ ժամանակ անց նրա հետ կապը կորել է։
Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում օգոստոսի 22-ին տեղի է ունեցել «Միջազգային բանակային խաղեր-2021» մրցաշարի շրջանակում անցկացվող «Խաղաղության մարտիկ» մրցույթի բացման հանդիսավոր արարողությունը:
ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը օգոստոսի 22-ին աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն` մասնակցելու «Արմիա-2021» ռազմարդյունաբերական ցուցահանդեսի և «Միջազգային բանակային խաղերի» բացման հանդիսավոր արարողություններին:
Օգոստոսի 20-ին պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը ՊՆ վարչական համալիրում հանդիպել են հայրենական ռազմարդյունաբերական ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ։
Սոցիալական ցանցերում, ինչպես նաև որոշ լրատվամիջոցներով տարածվում է ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տարածքում իրականացվող ինժեներական աշխատանքները պատկերող տեսանյութ, որում տեսանյութը նկարահանողը պնդում է, թե իբր զինվորներն են գումար հավաքել և շինարարական տեխնիկա վարձել՝ այդ աշխատանքներն իրականացնելու համար։