Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ ԿԻՑ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ  ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ

Օգոստոսի 18-ին կայացել է ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը: Ամփոփվել են 2021 թ. ամառային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողովի աշխատանքի արդյունքները և քննարկվել խորհրդի առաջիկա անելիքները:

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ

Օգոստոսի 19-ին զինվորական ծառայության անվտանգության կանոնների պահպանման արդյունավետության բարձրացման նպատակով 4-րդ զորամիավորման զորամասերից մեկում բացազատվել են ուսումնական կետեր, զինծառայողների հետ անցկացվել են անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ հրահանգավորումներ:

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՓՈՒԼԸ

Օգոստոսի 19-ին 3-րդ զորամիավորման զորամասերում հանդիսավոր միջոցառումներով մեկնարկել է 2021 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակը։

ՀԱՎԵՐԺԻ ՃԱՄՓԱՆ ՀԱՆՈՒՆ ԿՅԱՆՔԻ

Արտյոմին հանդիպեցի «Եռաբլուրում»… Հերոսաբար նահատակված Նարեկ սարկավագի տարեդարձի կապակցությամբ հոգեհանգստի արարողությանն էի, ետդարձին սովորության համաձայն հայացքս սահեցնում էի տղաների լուսանկարների վրայով, բոլորի հետ՝ ծանոթ թե անծանոթ, մտովի խոսում, աղոթք էի ասում, երբ հայացքս կանգ առավ Արտյոմի լուսանկարին:

«ԱՐՄԱԹ» ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՅԻ ԽՄԲԱՎԱՐԸ, ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆԸ, ԵՐԴՎՅԱԼԸ…

Պատերազմից պատերազմ՝ 3 տասնամյակ։
Կրակի և պայթյունների տակ մեծացած երեխան հետո շատ բաներ պետք է պատմեր սերունդներին, բայց 2020 թվականի 44-օրյա պատերազմը անկատար թողեց նրա երազանքներն ու նպատակները…
1991 թվականի հուլիսի 8-ին Ստեփանակերտում է ծնվել մերօրյա հերոս Ալբերտ Ծատրյանը։

ՀԱՅՐԵՆԻՔՆ ԻՆՁ ՀԱՄԱՐ ՎԵՐ Է ԱՄԵՆ ԻՆՉԻՑ

-Ծնողներս ասում էին՝ զինվորականը պետք է կարգապահ լինի, խիստ, պահանջկոտ լինի: Չէ՛, տղա՛ ջան, զինվորականի մասնագիտությունը քո բանը չի, դու ուրիշ մասնագիտություն ընտրի: Բայց, դե, գյումրեցին ոնց կարող է իր որոշմանը տեր չկանգնել. պետք է դառնամ զինվորական ու մերոնց ապացուցեմ, որ ես լավ զինվորական եմ լինելու,- այսպես անկեղծ է սկսվում իմ զրույցը հրետանային գնդի բաժնի պետ, մայոր Գաբրիել Գաբրիելյանի հետ:

ԽԱՂԱՂԱՊԱՀ ԲՐԻԳԱԴՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՓՈՒԼԸ

Օգոստոսի 18-ին ՊՆ խաղաղապահ բրիգադում անցկացվել է 2021 թվականի երկրորդ կիսամյակի ուսումնական փուլի բացման հանդիսավոր արարողությունը։