Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՄԱՐՏԱՎԱՐԱՇԱՐԱՅԻՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ

Oգոստոսի 18-ին 3-րդ զորամիավորման զորամասերում անցկացվել են մարտավարաշարային պարապմունքներ։

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ

2-րդ զորամիավորման զորամասերից մեկում օգոստոսի 17-ին կայացել է երդման հանդիսավոր արարողություն։

ԱՐՇԱԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ՀԱՆՁՆԱՐԱՐԵԼ Է  ԷԱՊԵՍ ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈՐԱԿԸ

Օգոստոսի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն անցկացրել է խորհրդակցություն մի շարք ստորաբաժանումների ղեկավարների հետ։ Արշակ Կարապետյանն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ քաղաքացիների շրջանում կան լուրջ դժգոհություններ, մասնավորապես՝ կապված պաշտպանության նախարարությանն առնչվող իրավական և սոցիալական բնույթի փաստաթղթերի տրամադրման գործընթացի հետ։

ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ՕՇԱԿԱՆԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏՈՒՄ ԶՈՀՎԱԾ ՀԱՅ ԵՎ ՌՈՒՍ ՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Օգոստոսի 17-ին, 1826-1828 թվականների ռուս-պարսկական պատերազմին մասնակցած հայ և ռուս մարտիկներին նվիրված հուշարձանի առջև անցկացվել է 1827 թվականի օգոստոսի 17-ին տեղի ունեցած Օշականի ճակատամարտի հերոսներին նվիրված հանդիսավոր միջոցառում, որին ներկա են եղել ՀՀ ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության պետ – ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Հայաստանում Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսեյ Սինեգուբովը, բարձրաստիճան սպաներ, դիվանագետներ։

ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄԸ ԲԵՐՎԵԼ Է ՄԱՐՏԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ԱՍՏԻՃԱՆԻ

Զինծառայողների ֆունկցիոնալ պարտականություններն ու մասնագիտական գիտելիքները կատարելագործելու նպատակով օգոստոսի 17-ին 5-րդ զորամիավորումում հայտարարվել է ուսումնական տագնապ։

ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

Օգոստոսի 17-ին 4-րդ զորամիավորումում իրականացվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի ստուգման և տարբեր անսարքությունների վերացման աշխատանքներ:

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օգոստոսի 17-ին, ժամը 14։45-ից սկսած, Ադրբեջանի զինված ուժերը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի, մասնավորապես` Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ զինված ուժերի մեկ զինծառայող: Նրա կյանքին վտանգ չի սպառնում: