Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՀԱՊԿ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ԱՅՑՆ ԱՌԱՋՆԱԳԻԾ

Օգոստոսի 10-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, ՀՀ ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության պետ – ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանի և մի շարք սպաների ուղեկցությամբ, այցելել է հանրապետության հարավարևմտյան սահմանագոտի։

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ

Զինծառայողների շրջանում իրավագիտակցության բարձրացման, հանցագործությունների կանխարգելման նպատակով օգոստոսի 10-ին 4-րդ զորամիավորման զորամասերից մեկում տեղի է ունեցել հանդիպում իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ:

ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ

Օգոստոսի 9-ին 1-ին զորամիավորման զորամասերից մեկում տեղի է ունեցել երդման հանդիսավոր արարողություն:

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օգոստոսի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը, ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հրավերով, աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Մոսկվայում նախատեսված է Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարի հանդիպումը ռուսաստանցի գործընկերոջ հետ, ինչպես նաև աշխատանքային մի շարք այլ հանդիպումներ:

ԿԱՅԱՑԵԼ Է ԱՐՇԱԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԵՎ ՍՏԱՆԻՍԼԱՎ ԶԱՍԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

Օգոստոսի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին։

ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ՊՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ

Օգոստոսի 9-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է ՊՆ Մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանությունը։

ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐ

Մարտական պատրաստության ամրապնդման և մասնագիտական հմտությունների կատարելագործման նպատակով 5-րդ զորամիավորումում նորանշանակ կրտսեր հրամկազմի մասնակցությամբ անցկացվել են հավաքներ։