Նորություններ
Օգոստոսի 15-ին 3-րդ զորամիավորման զորամասերում նշվել է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը, որը հայտնի է նաև որպես Խաղողօրհնեքի օր։
Օգոստոսի 16-ի առավոտյան ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները սադրանքի են դիմել նաև հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան ուղղությամբ, Երասխի հատվածում: Մասնավորապես՝ ժամը 09:50-ի սահմաններում, հակառակորդի դիպուկահարի արձակած կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ N զորամասի զինծառայող, 1975 թ. ծնված ավագ ենթասպա Վահան Դիմիկի Թաթոսյանը:
Օգոստոսի 16-ի գիշերը ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները սադրանքի են դիմել հայ-ադրբեջանական սահմանի Սյունիքի մարզի, մասնավորապես` Սև լճի հատվածում` փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել: Հայ դիրքապահներն իրականացրել են հակազդող գործողություններ, ինչի արդյունքում հակառակորդը ետ է շպրտվել ելման դիրքեր:
Օգոստոսի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանդիպել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների և հարազատների հետ, քննարկել գերեզմանների կառուցապատման աշխատանքների հետ կապված մի շարք հարցեր։
Օգոստոսի 11-ին Երևանի թիվ 100 դպրոցի բակում բացվել է հուշաքար՝ նվիրված 44-օրյա պատերազմում զոհված խաղաղապահ բրիգադի գումարտակի հրամանատարի տեղակալ, մայոր Լևոն Գարեգինի Սարգսյանի և դպրոցի շրջանավարտ՝ ժամկետային զինծառայող Ալեքսանդր Աշոտի Կարապետյանի հիշատակին։