Նորություններ
Լիբանանում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը (զորախմբի հրամանատար, մայոր Կարեն Դավթյան) գերազանց ծառայության և օրինակելի կարգապահության համար արժանացել է իտալական հրամանատարության բարձր գնահատականին և պարգևատրվել շնորհակալագրով:
Անձնակազմի գիտելիքներն ստուգելու և հմտությունները զարգացնելու նպատակով օգոստոսի 6-ին 1-ին զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել է հրաձգության գործնական պարապմունք։
Օգոստոսի 5-ի երեկոյան կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հանդիպումը Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։