Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՆ ՀՐԱՎԻՐՎՈՒՄ ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐ

Զինված ուժերի բարեփոխումների շրջանակում զինծառայողների իրավունքների պաշտպանության, զորային օղակում (ք․Երևան, մարզեր) իրավական խնդիրների ապահովման նպատակով զինված ուժերն իրավաբաններով համալրելու ժամկետը երկարացվել է։

ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՐԹԱՓՈԽ

Օգոստոսի 5-ին 4-րդ զորամիավորման զորամասերից մեկում իրականացվել է մարտական հերթափոխ:

ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ

Զինծառայողների անհատական պատրաստվածության մակարդակն ու ֆիզիկական դիմացկունությունը բարձրացնելու նպատակով​ 3-րդ զորամիավորման զորամասերից մեկում օգոստոսի 5-ին անցկացվել են ֆիզիկական պատրաստության գործնական պարապմունքներ, որոնց ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել զինծառայողների ճարպկությանը և ռազմակիրառական հմտություններին։

ԱՐՇԱԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՆ ՈՒ ՌՈՒՍՏԱՄ ՄՈՒՐԱԴՈՎԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԻՐԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻՆ

Օգոստոսի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է Արցախում Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի խաղաղապահ ստորաբաժանման ղեկավար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին:

ԱԼԲԵՐՏ ՄՈՒՇԵՂՅԱՆ. «ԵՐԲ ՆԱԽԿԻՆ ՔՈՉՎՈՐՆԵՐԸ ԿԵՂԾ ՔԱՐՏԵԶՆԵՐՈՎ ՍՈՒՏ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԿԵՐՏՈՒՄ»

1987 թ. օգոստոսի 14-ի համարում «Գրական թերթը» հրապարակեց ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրենի տեղակալ Ա. Ն. Սախարովից իմ ստացած պաշտոնական պատասխանը՝ Ֆարիդա Մամեդովայի « Политическая история Кавказской Албании» գրքում հակահայկական թշնամական տրամադրությունների և հակապատմական ստահոդ տեղեկությունների վերաբերյալ:

«ԲԱՆԱԿՆ ԻՄ ՏՈՒՆՆ Է, ԶԻՆՎՈՐՆԵՐՆ՝ ԸՆՏԱՆԻՔՍ». ՏԵՐ ՄԱՆՈՒԿ ՔԱՀԱՆԱ ԶԵՅՆԱԼՅԱՆ

«Երեք ընտանիք ունեմ՝ մեկը Հայ Առաքելական Եկեղեցին է, երկրորդը՝ իմ կինն ու զավակներն են, եւ նրանցից ոչ պակաս կարևորն իմ զորամասն է»,- ասում է Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը՝ զինուժի հատուկ նշանակության զորքերի հոգևոր սպասավորը:

ՀԵՐՈՍԱԿԱՆ ՎԱՇՏԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ...

Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով 2020 թ. սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Արցախի պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար պաշտպանական շրջանի 7-րդ հրաձգային վաշտի ամբողջ անձնակազմը հետմահու արժանացել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանների։