Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՎԱՂԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՌԴ ԶՈՒ ԳՇ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ, ԳԵՆԵՐԱԼ-ԳՆԴԱՊԵՏ ՍԵՐԳԵՅ ԻՍՏՐԱԿՈՎԻՆ

Հուլիսի 13-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-գնդապետ Սերգեյ Իստրակովի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստանի Հանրապետություն է ժամանել հայ-ռուսական երկկողմ ռազմական համագործակցության շրջանակում հերթական շտաբային բանակցություններին մասնակցելու նպատակով:

ԶՈՒ ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔ

Հուլիսի 12-ին, ՀՀ ԶՈՒ ԳՇ վարչակազմակերպչական վարչության իրավաբանական ծառայությունը գնդապետ Կ. Միրզո­յանի ղեկավարությամբ, ԶՈՒ գլխավոր շտաբում կազմակերպել է ԶՈՒ իրավաբանների հավաք:

ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ

Հուլիսի 13-ին 5-րդ զորամիավորման մշտական տեղակայման վայրում զորամիավորման հրամանատարի տեղակալի ղեկավարությամբ տեղի է ունեցել հրամանատարական պատրաստության պարապմունք։

ԿՐԱԿԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ

Հուլիսի 13-ին 4-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկի հրաձգա­րանում անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք:

ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ

Հուլիսի 13-ին 2-րդ զորամիավորումում ամփոփվել են 2021 թ. ուսումնական տարվա 2-րդ եռամսյակի ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները։

ՀՍՏԱԿԵՑՎԵԼ ԵՆ ԱՌԱՋԱԴՐՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԸ

5-րդ զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Ս․ Տարախչյանի ղեկավարությամբ հուլիսի 12-ին զորամասերից մեկի պահպանության գոտում զորամասի ղեկավար կազմի հետ անցկացվել են հրետանու կիրառման պլանների ճշգրտման և տեղազննման աշխատանքներ։

ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ

Հուլիսի 12-ին 4-րդ զորամիավորումում տեղի է ունեցել ենթակա զորամասերի պարտադիր ժամկետային զինծառայողների զորացրման հանդիսավոր արարողությունը: