Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ԿԱՊԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՎԱՔ-ՊԱՐԱՊՄՈՒՆՔ

Մասնագիտական գիտելիքները ստուգելու և գործնական հմտությունները կատարելագործելու նպատակով 1-ին զորամիավորման զորամասերից մեկում հուլիսի 19-ին անցկացվել է կապի հանգույցների հրամանատարների հավաք-պարապմունք, որի ընթացքում նաեւ ուսուցանվել է նորագույն տեխնոլոգիաների կիրառման կարգը։

ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ՇՏԱԲԱՅԻՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Հուլիսի 17-ին ամփոփվել են ՀՀ և ՌԴ զինված ուժերի շտաբային բանակցությունները։ 5-օրյա այցով Հայաստանում գտնվող ՌԴ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-գնդապետ Սերգեյ Իստրակովի գլխավորած պատվիրակությունը ներկայացրել է բանակցությունների արդյունքները և մատնանշել հետագա անելիքները։

ԱՌՑԱՆՑ ԴԱՍԸՆԹԱՑ

ԵԱՀԿ-Հայաստան համագործակցության ծրագրի անվտանգության ոլորտի կառավարման նախագծի, ինչպես նաև Հայաստանի և Ավստրիայի պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության ծրագրի շրջանակներում hուլիսի 16-ին ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի նախաձեռնությամբ ՊՆ թեժ գծի և ԶՈՒ ԳՇ վստահության գծի օպերատորների համար անցկացվել է հերթական առցանց դասընթացը` «Հոգեբանական աջակցություն» թեմայով:

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՆՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԻ ՀԵՏ

Զինծառայողների բարոյահոգեբանական վիճակի ամրապնդման, միջանձնային հարաբերությունների կարգավորման, մարտական ոգու բարձրացման նպատակով հուլիսի 16-ին 5-րդ զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Ս․ Ստեփանյանի ղեկավարությամբ նորակոչիկների հետ անցկացվել է հավաք-խորհրդակցություն: Հրամկազմը ստուգել է նաեւ տարածքի սանիտարահիգիենիկ պայմաններն ու սննդի որակը:

ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՐԹԱՓՈԽ

4-րդ զորամիավորման ենթակա զորամասերում հուլիսի 16-ին անցկացվել է մարտական հերթափոխ:

ՀԱՅ-ԻՏԱԼԱԿԱՆ ԵՐԿԿՈՂՄ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հուլիսի 15-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում անցկացվել են հայ-իտալական երկկողմ ռազմաքաղաքական խորհրդակցություններ, որոնց մասնակցել են ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության գլխավոր վարչության պետ Լևոն Այվազյանի և Իտալիայի պաշտպանական գլխավոր շտաբի միջազգային հարաբերությունների գրասենյակի ղեկավար, բրիգադի գեներալ Դեյվիդ Մորպուրգոյի գլխավորած պատվիրակությունները:

ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ

Հուլիսի 15-ին 4-րդ զորամիավորումում ամփոփվել են ուսումնական տարվա առաջին կիսամյակի արդյունքները։