Նորություններ
Հուլիսի 8-ին կայացել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հեռախոսազրույցը ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովի հետ: Զրուցակիցները քննարկել են իրադրությունը Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի հայ-ադրբեջանական սահմանագոտիներում և դրա հանգուցալուծման ուղիները, ինչպես նաև Արցախի Հանրապետությունում ՌԴ խաղաղապահ զորախմբի կողմից իրականացվող առաքելության ընթացքը:
Զինծառայողների՝ հաստիքային զենքերի կիրառման գիտելիքները կատարելագործելու և հրաձգության հմտություններն ամրապնդելու նպատակով հուլիսի 8-ին 4-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկի հրաձգարանում անցկացվել է կրակային պատրաստության տեսական և գործնական պարապմունք:
Ռազմակիրառական մարզաձևերը մասսայականացնելու, լավագույն մարզիկներին ի հայտ բերելու և խրախուսելու նպատակով հուլիսի 6-ից 8-ը Լոռու կայազորում անցկացվել է բանակային ձեռնամարտի առաջնության ներզորամիավորային մրցափուլը, որին մասնակցել են 3-րդ զորամիավորման ենթակա զորամասերի հավաքական թիմերը։
2-րդ զորամիավորման զորամասերից մեկում հուլիսի 8-ին անցկացվել է շարային ստուգատես։ Ստորաբաժանումների հրամանատարները ստուգել են հերթափոխի մեկնող անձնակազմի պատրաստության աստիճանը, սպառազինությունը, հանդերձանքն ու իրային միջոցները, նաև հրահանգավորել են զինծառայողներին առաջադրված խնդիրների կատարման, անվտանգության պահպանման և մարտական հերթապահության կրման կանոնների վերաբերյալ։
Պատերազմից հետո արդեն երկրորդ զորակոչն է: Կենտրոնական հավաքակայանում զինվորացող տղերքն են՝ հայրենիքի նորօրյա պաշտպանները: Իրենց տարածաշրջանին բնորոշ խոսակցականով զրուցում են, համուհոտով կատակներ անում, ծանոթանում, ընդհանուր ընկերներ գտնում:
Մեր բնօրրանը ունենալով ռազմաքաղաքական մեծ նշանակություն՝ դարեր ի վեր գայթակղության քար է եղել շատ պետությունների համար։ Սակայն դարավոր պատմության ընթացքում թուրքի «ախորժակը» գերազանցել է բոլորին…
Շաքիի ջրվեժի մոտ զրուցում էինք հերոսի հոր՝ Սեյրան Պողոսյանի հետ։
-Մանկության տարիներին Վրեժը շատ էր գալիս այստեղ և ունկնդրում Որոտանի «զրույցը»,- ասաց հայրը, որի հրավերով էինք Սիսիանում։ Հուլիսի 1-ին Վրեժը կդառնար 29 տարեկան, սակայն վերջին պատերազմը 2020 թ. աշնանը հազարավոր հայորդիների կյանք խլեց… Նրանցից մեկն էլ Վրեժն էր։