Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ԱՄՓՈՓԻՉ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԸ

Զորքերի և նրանց ղեկավար մարմինների պատրաստականությունը, զորամասերի և ստորաբաժանումների ներդաշնակման մակարդակը, անձնակազմի ծառայության և կարգապահության վիճակը տեսական ու գործնական պարապմունքների միջոցով ստուգելու նպատակով 3-րդ զորամիավորման ենթակա զորամասերում հունիսի 29-ից մեկնարկել են ընթացիկ ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ամփոփիչ ստուգումները։

ԳՈՐԾՆԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ

Հունիսի 30-ին 1-ին զորամիավորման հրաձգարաններից մեկում վարչական անձնակազմի հետ անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք, որի ընթացքում, նաև կրակային դիրքերի փոփոխումով, ստուգվել են զինծառայողների՝ հաստիքային զենքերից կրակի վարման հմտությունները։

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ՎԱՂԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է «ԷՐԵԲՈՒՆԻ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆ

Հունիսի 29-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանն այցելել է «Էրեբունի» օդանավակայան, որտեղ ՀՀ ԶՈՒ ավիացիայի վարչության պետ, գնդապետ Գագիկ Ասլանյանն ու ռուսական ռազմաբազայի հրամանատար, գնդապետ Ալեքսանդր Պետրովը ներկայացրել են ռազմաբազայում առկա ավիացիոն միջոցներն ու դրանց տեխնիկական բնութագրերը:

ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐ «ԵՌԱԲԼՈՒՐ» ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՆԹԵՈՆՈՒՄ

Հունիսի 29-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հարգանքի տուրք է մատուցվել Անհայտ կորածների հիշատակի օրվա կապակցությամբ:

ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ ԶՈՐԱՄԱՍԵՐՈՒՄ

Անձնակազմի սոցիալ-կենցա­ղային պայմանները, հանդերձավորումը, զենք-զինամթերքի, ան­վտանգ­­ության կանոնների պահպանությունը, ինչպես նաև բարոյահոգեբանական վիճակը ստուգելու նպատակով ԶՈՒ ԳՇ զորքերի ծառայության վարչության վերահսկիչ խումբը հունիսի 22-ից 28-ը վարչության պետի ղեկավարությամբ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերում իրականացրել է ստուգումներ:

ԿՐԱԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐԶՈՒՄՆԵՐ

Հունիսի 29-ին 4-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկում ականանետային ստորաբաժանումների մասնակցությամբ անցկացվել են հրետանու հրաձգության և կրակի կառավարման մարզումներ՝ 120 մմ ականանետներից:

ՍՏՈՒԳԱՅՑ

Հունիսի 29-ին 2-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկի հրամկազմն ստուգայցով եղել է մարտական դիրքերում, տեղում ծանոթացել սահմանագոտու տվյալ հատվածում տիրող օպերատիվ իրավիճակին, ինժեներական և ամրաշինական աշխատանքների ընթացքին: